Թեժ գիծ +37410 511 211

Հայտարարություններ

Հրապարակային ծանուցում արտաքին աուդիտ իրականացնող անկախ աուդիտորական կազմակերպության բաց մրցույթի մասին

Համաձայն "Բանկերի և բանկային գործունեության մասին" ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 1-ին կետի, "Հրապարակային սակարկությունների մասին" ՀՀ օրենքի և ՀՀ Կենտրոնական Բանկի խորհրդի 29.06.04թ. Թիվ 162-Ն որոշմամբ հաստատված "ՀՀ տարածքում գործող օրենքում գործող առևտրային բանկերի կողմից անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության" կարգի պահանջների՝

"Կոնվերս Բանկ" փակ բաժնետիրական ընկերությունը հայտարարում է Արտաքին աուդիտ իրականացվող անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթ, այսուհետ Մրցույթ` <Կոնվերս Բանկ> ՓԲԸ-ի 2015թ.-ի տարեկան ֆինանսական հաշվետվության աուդիտ իրականացնելու նպատակով:


Մրցույթի հայտերն ընդունվում են "Կոնվերս Բանկ" ՓԲԸ գլխավոր գրասենյակում՝ ՀՀ քաղաք Երևան, Վ. Սարգսյան 26/1 հասցեում՝ 2016թ. հունվարի 8ից մինչև 2016թ.-ի հունվարի 18-ը ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 11:00-ից մինչև ժամը18:00-ն՝ առձեռն կամ փոստային ծառայության միջոցով, կնքված ծրարներով` մեկական բնօրինակ և կրկնօրինակ:

Մրցույթի հայտերով ներկայացվող տեղեկությունները և փաստաթղթերը պետք է լինեն հայերեն, իսկ օտարերկրյա մասնակիցները կարող են փաստաթղթերը ներկայացնել անգլերեն լեզվով: Մրցույթի հայտերը ներկայացվում են սոսնձված, կնքված և լիազոր անձի կողմից ստորագրված երկու ծրարներով` առաջին փաթեթում ներկայացվում են աուդիտորական ծառայության տեխնիկական, երկրորդում` ֆինանսական կողմերին վերաբերող առաջարկները:

Ծրարների վրա գրվում են՝
- մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված հայտի ներկայացման վայրը (հասցեն),
- Մրցույթի անվանումը,
- "Մրցույթի պայմաններ" և "Չբացել մինչև մրցույթի հայտերի բացման նիստը" գրառումներ, - մասնակցի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը կամ կապի այլ միջոցները:

Մրցույթին կարող են մասնակցել աուդիտորական կազմակերպությունները, որոնք բավարարում են ՀՀ Կենտրոնական Բանկի խորհրդի 29.06.04թ. Թիվ 162-Ն որոշմամբ հաստատված "ՀՀ տարածքում գործող օրենքում գործող առևտրային բանկերի կողմից անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության" կարգի պահանջներին:
Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն տեղեկատվություն`
  - աուդիտի աշխատանքներին մասնակցող աուդիտորական կազմակերպության փորձի, աշխատակիցների որակավորման մակարդակի և աշխատանքային փորձի մասին, ընդ որում աշխատակիցների առնվազն 30%-ը պետք է ունենան միջազգային որակավորում և բանկերում աուդիտի անցկացման առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
  - աուդիտի իրականացման մեթոդների, ծավալների և մոտավոր ծրագրի մասին` ըստ ցուցադրական նյութերի,
  - աուդիտի ծառայության գինը, ներառյալ բոլոր տեսակի հարկերն ու տուրքերը, վճարման կարգն ու պայմանները
  - հայտի ծրարում առկա փաստաթղթերի ցանկը և էջերի քանակը
  - լրացուցիչ տեղեկություններ

Մրցութային հանձնաժողովը մինչև մրցույթի հաղթողին ճանաչելու օրն` անհրաժեշտության դեպքում, կարող է պահանջել հրապարակային մրցույթի մասնակիցներից ներկայացնել լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր:

Աուդիտի աշխատանքները պարունակում են.

1. 2015թ.-ի տարեկան միջազգային ստանդարտներին համապատասխան կազմված տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտ, աուդիտորական եզրակացությունն և "Նամակ ղեկավարությանը" փաստաթղթի ներկայացում:
2. 2015թ.-ի տարեկան ֆինանսական հաշվետվության աուդիտի աշխատանքները պետք է սկսվեն 2016թ. հունվարի 25-ից ոչ ուշ:
3. 2015թ.-ի տարեկան ֆինանսական հաշվետվության ՛՛Աուդիտորական եզրակացությանը՛՛ պետք է ներկայացվի ոչ ուշ, քան 2016թ. փետրվարի 26-ը , իսկ "Նամակ ղեկավարությանը" փաստաթուղթը՝ ոչ ուշ, քան 2016թ. մարտի 9-ը;
4. 2015թ.-ի տարեկան միջազգային ստանդարտներին համապատասխան կազմված տարեկան ֆինանսական հաշվետվությունները, աուդիտորական եզրակացությունն ու "Նամակ ղեկավարությանը" փաստաթղթերը պետք է կազմվեն հայերեն և անգլերեն լեզուներով: Ընդ որում երկու լեզուներով կազմված փաստաթղթերն էլ պետք է ունենան միևնույն իրավաբանական ուժը:

Աուդիտն իր աշխատանքները իրականացնելիս պետք է առնվազն ընդգրկի հետևյալը՝
ա/ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը` առկա վիճակը, թերությունները, զարգացման կոնկրետ առաջարկությունները
բ/ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների արժանահավատության ստուգումը
գ/ Բանկում գործառնական ռիսկի մակարդակի վերլուծություն

Մրցույթի հաղթող կճանաչվի աուդիտի անցկացման լավագույն մեթոդական, տեխնիկական, ֆինանսական և կազմակերպական պայմաններ առաջարկած մասնակիցը:

Մրցութային հայտերը բացվելու են <Կոնվերս Բանկ> ՓԲԸ-ի մրցութային հանձնաժողովի նիստում` 2016թ.-ի հունվարի 19-ին, ժամը 16:00 ք. Երևան, Վ. Սարգսյան 26/1 հասցեում: Հրապարակային մրցույթում բացվող ծրարների բոլոր թերթերը պարտադիր ստորագրվում են մրցութային հանձնաժողովի նախագահի կողմից:
Հաղթող ճանաչված աուդիտորական կազմակերպության հետ պայմանագիրը կկնքվի մինչև 2016թ. հունվարի 24-ը:
Կոնվերս Բանկ ՓԲԸ-ն հրապարակային ծանուցման փոփոխության դեպքում չի կրում մասնակիցների կրած իրական վնասների ռիսկը:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել`

<Կոնվերս Բանկ> ՓԲԸ՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 26/1 Ներքին հաշվապահության բաժին կամ զանգահարել Հեռ.` (374 10) 511200, բջջ.` (374 55) 007 444, Ֆաքս` 511 212 Գլխավոր հաշվապահ՝ Գոհար Հարությունյանին, էլ փոստի հասցե՝

[email protected]
Ինտերնետային կայք` www.conversebank.am

Հայտարարված է` 30.12.2015



← Վերադառնալ ցուցակին