Թեժ գիծ +37410 511 211

Հայտարարություններ

Փոփոխություններ §Կոնվերս բանկ¦ ՓԲԸ սակագներ և դրույքներում

Սկսած 2016թ.-ի ապրիլի 25-ից Իրավաբանական անձ և Անհատ ձեռնարկատեր հաճախորդները Բանկի տարածքում տպված հաշիվների քաղվածքները և գործարքների հիմքեր կարող են ստանալ միայն ամսական 2000 ՀՀ դրամ միջնորդավճարի վճարման դեպքում:

Հարգելի հաճախորդներ,

Տեղեկացնում ենք, որ կատարվել են փոփոխություններ §Կոնվերս բանկ¦ ՓԲԸ Սակագներ և դրույքներում:

Սկսած 2016թ.-ի ապրիլի 25-ից Իրավաբանական անձ և Անհատ ձեռնարկատեր հաճախորդները Բանկի տարածքում տպված հաշիվների քաղվածքները և գործարքների հիմքեր կարող են ստանալ միայն ամսական 2000 ՀՀ դրամ միջնորդավճարի վճարման դեպքում:
Սակայն միևնույն ժամանակ Բանկը առաջարկում է քաղվածքի ստացման առավել ժամանակակից և հարմար տարբերակ՝ առանց որևէ միջնորդավճարի վճարման:


Դրա համար անհրաժեշտ է ձեռք բերել Ինտերնետ բանկ համակարգ, կամ միայն քաղվածքի դիտման և տպելու համար գրանցվել §ԻՄ ԿՈՆՎԵՐՍ¦ համակարգում:

ԻՄ ԿՈՆՎԵՐՍ համակարգը հասանելի է Բանկի www.conversebank.am ինտերնետային կայքում: Համակարգում գրանցվելու համար անհրաժեշտ է

  • Մուտք է գործել Բանկի ինտերնետային կայք՝ www.conversebank.am:
  • Գլխավոր էջից սեղմել §ԻՄ ԿՈՆՎԵՐՍ¦ բաժնի §Գրանցվել¦ հղումը:
  • Բացված պատուհանից պետք է ընտրել համապատասխան իրավաբանական կարգավիճակը՝ «իրավաբանական անձ» նշումը, իսկ այնուհետև լրացնել բոլոր դաշտերը :
  • Պարտադիր լրացման ենթակա դաշտերը լրացնելուց հետո սեղմել «Ուղարկել» ստեղնը:
  • Իրավաբանական անձ հաճախորդի Էլեկտրոնային հայտի դաշտերը ճիշտ լրացված լինելու պարագայում «Ուղարկել» ստեղնը սեղմելուց հետո էկրանին հայտնվում է հետևյալ հաղորդագրությունը

 

  • Այնուհետև ակտիվացնելով §Սեղմեք այստեղ¦ հղումը՝ բացվում է §Էլեկտրոնային եղանակով ընթացիկ հաշիվները դիտելու հայտը¦
  • Էկրանին բացված §Էլեկտրոնային եղանակով ընթացիկ հաշիվները դիտելու հայտը¦ պետք է թղթային տարբերակով ստորագրված և կնքված վիճակում առաջիկա երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Բանկի Գլխամասային գրասենյակ՝ ՀՍԳ կամ ցանկացած մասնաճյուղ՝ Համակարգի ակտիվացման նպատակով:
  • Համապատասխան հաստատում ստանալուց հետո կարող եք մուտք գործել համակարգ և դիտեք Ձեր հաշիվների քաղվածքները:

ՀԱՐԳԵԼԻ ՀԱՃԱԽՈՐԴ §ԻՄ ԿՈՆՎԵՐՍ¦ համակարգին միանալու համար կարող եք մոտենալ Բանկի Գլխամասային գրասենյակ՝ ՀՍԳ կամ որևէ մասնաճյուղ և տեղում լրացնել ՀԱՅՏԸ:

10.04.16թ

 

Հայտարարված է` 20.04.2016



← Վերադառնալ ցուցակին