Փոփոխություններ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ի "Պրոգրես" և "Օրական" ավանդների պայմաններում
Հարգելի Հաճախորդ,
Ցանկանում ենք տեղեկացնել, որ կատարվել են փոփոխություններ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) "Պրոգրես" և "Օրական" ավանդների պայմաններում, որոնք ուժի մեջ կմտնեն 2017 թվականի փետրվարի 13-ից:
Համաձայն նոր փոփոխությունների՝ "Պրոգրես" ավանդի ներդրման նվազագույն ժամկետը սահմանվել է 45 օր:
Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դուք Բանկ եք ներկայացրել Ձեր "Պրոգրես" ավանդ/ներ/ի ժամկետ/ներ/ը 30 օրով երկարաձգելու վերաբերյալ հանձնարարական/ներ՝ խնդրում ենք մինչև 12.02.2017թ.-ը ներառյալ փոփոխել և Բանկ ներկայացնել "Պրոգրես" ավանդ/ներ/ի ժամկետ/ներ/ի երկարաձգման նոր հանձնարակական/ներ՝ նոր ժամկետներով կամ հանձնարական/ները չեղյալ համարել:
Մինչև Բանկին Ձեր կողմից ներկայացված հանձնարարականի կատարման ժամկետը հանձնարարականների չփոփոխման դեպքում Ձեր՝ Բանկին տրված "Պրոգրես " ավանդի ժամկետի՝ 30 օրով երկարաձգման վերաբերյալ հանձնարարականներն ենթակա են մերժման:
"Պրոգրես" և "Օրական" ավանդների նոր փոփոխություններին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այցելելով www.conversebank.am ինտերնետային կայք, որում փոփոխությունները կարտացոլվեն սկսած 13.02.2017թ.-ից:
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել "Կոնվերս Բանկ" ՓԲԸ գլխավոր գրասենյակ կամ Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել 010 511211 հեռախոսահամարներով:
Ցանկանում ենք արտահայտել մեր գոհունակությունը Ձեզ հետ համագործակցության կապակցությամբ և բարձր ենք գնահատում Ձեր՝ մեր "Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ի հաճախորդ հանդիսանալու հանգամանքը:
Հարգանքով,
"Կոնվերս բանկ" ՓԲԸ
Հայտարարված է` 09.02.2017