Թեժ գիծ +37410 511 211

Հայտարարություններ

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ի գույքի ապահովագրության մրցույթ

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ հայտարարում է Բանկի գույքի ապահովագրության մրցույթ: Բանկի գույքը ներառում է Բանկի շահագործվող գույքը և ներքոնշյալ հասցեներում տեղակայված Բանկի անշարժ գույքը՝

  1. Բանկի Գլխավոր գրասենյակ՝ ՀՀ, ք. Երևան, Վ. Սարգսյան 26/1,
  2. Բանկի "Կենտրոնական" մասնաճյուղ՝ ՀՀ, ք. Երևան, Կոմիտասի 49 1/3,
  3. Բանկի "Նոր Հաճըն" մասնաճյուղ՝ ՀՀ, ք. Նոր Հաճըն, Չարենցի 8,
  4. Կաթսայատուն՝ ՀՀ, ք. Երևան, Վ. Սարգսյան 26:

Մրցույթին մասնակցելու հետաքրքրվածության դեպքում խնդրում ենք մինչև 04/08/2018թ.-ը, ք. Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Վ. Սարգսյան 26/1 հասցեով "Կոնվերս Բանկ" ՓԲԸ Գլխավոր գրասենյակ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  1. Մասնակցի թերթիկ՝ նշելով տվյալ բնագավառում կազմակերպության կողմից վերջին հաշվետու տարվա ընթացքում արձանագրված դեպքերի քանակը, հատուցումների քանակը և ծավալը, ստորագրված (կնիքի առկայության դեպքում՝ նաև կնքված) իրավասու անձի կողմից,
  2. Գնային առաջարկ` ՀՀ դրամով, ներառյալ բոլոր հարկերը,
  3. Ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագրի նախագիծ՝ հայերեն լեզվով:

Մրցութային առաջարկները փոստով կամ առձեռն ներկայացվելու դեպքում դրանք անհրաժեշտ է ներկայացնել փակ և կնքված ծրարներով՝ ""Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ի գույքի ապահովագրության մրցույթ"  նշումով:

Նշված ժամկետից ուշ ներկայացված առաջարկները կարող են չդիտարկվել:

Մրցույթի կապակցությամբ մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել (010) 511 221 ներքին (1304) կամ (010) 511 254 հեռախոսահամարով:

Հայտարարված է` 11.07.2018



← Վերադառնալ ցուցակին