Թեժ գիծ +37410 511 211

Հայտարարություններ

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ն հայտարարում է Բանկին պատկանող ավտոտրանսպորտային միջոցների ԿԱՍԿՈ ապահովագրության փակ մրցույթ

 Մրցույթին մասնակցելու հետաքրքրվածության դեպքում խնդրում ենք մինչև 25/09/2018թ.-ը, ք. Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Վ. Սարգսյան 26/1 հասցեով "Կոնվերս Բանկ" ՓԲԸ Գլխավոր գրասենյակ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  1.  Մասնակցի թերթիկ՝  նշելով տվյալ բնագավառում կազմակերպության կողմից վերջին հաշվետու տարվա ընթացքում արձանագրված դեպքերի քանակը, հատուցումների քանակը և ծավալը, ստորագրված (կնիքի առկայության դեպքում՝ նաև կնքված) իրավասու անձի կողմից,
  2.  Գնային առաջարկ, ՀՀ դրամով, ներառյալ բոլոր հարկերը,
  3.  Ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագրի նախագիծ՝ հայերեն լեզվով,

Մրցութային առաջարկները փոստով կամ առձեռն ներկայացվելու դեպքում դրանք անհրաժեշտ է ներկայացնել փակ և կնքված ծրարներով՝ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ի ավտոտրանսպորտային միջոցների ԿԱՍԿՈ ապահովագրության մրցույթ" նշումով:

Նշված ժամկետից ուշ ներկայացված առաջարկները կարող են չդիտարկվել:

Մրցույթի կապակցությամբ մանրամասն տեղեկությունները համար խնդրում ենք զանգահարել 511 211, ներքին (2233) հեռախոսահամարով:

Հայտարարված է` 20.09.2018



← Վերադառնալ ցուցակին