Թեժ գիծ +37410 511 211

Հայտարարություններ

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ում CHF, EUR, GBP փոխանցումների սպասարկումը կիրականացվի նոր թղթակցային բանկի միջնորդությամբ

Հարգելի Հաճախորդ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ի թղթակցային ցանցի վերանայման արդյունքում նախատեսվում է իրականացնել հետևյալ փոփոխությունը.

Կոնվերս Բանկի կողմից շվեյցարական ֆրանկով, եվրոյով, անգլիական ֆունտ ստերլինգով փոխանցումների սպասարկումը՝ 01.08.2019թ.-ից կիրականացվի COMMERZBANK AG, FRANKFURT AM MAIN, GERMANY բանկում առկա CHF, EUR, GBP արժույթներով թղթակցային հաշիվներով՝ KBC BANK NV /BRUSSELS/ բանկում նույն արժույթներով գործող հաշիվների փոխարեն:

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ի՝ շվեյցարական ֆրանկով (CHF) փոխանցումներ ստանալու թարմացված վավերապայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ :

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ի՝ եվրոյով (EUR) փոխանցումներ ստանալու թարմացված վավերապայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:

"Կոնվերս Բանկ"  ՓԲԸ-ի՝ անգլիական ֆունտ ստերլինգով (GBP) փոխանցումներ ստանալու թարմացված վավերապայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Եթե Դուք պարբերաբար ստանում եք միջազգային դրամական փոխանցումներ, որոնք ուղարկվում են վերոգրյալ թղթակցային հաշիվների միջոցով, ապա խնդրում ենք տեղեկացնել Ձեր օգտին փոխանցում ուղարկող կողմին՝ նոր փոխանցումներ իրականացնելու դեպքում այլ թղթակից բանկ ընտրելու անհրաժեշտության վերաբերյալ:

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ի Արտարժույթով փոխանցումներ ստանալու պայմաններին ծանոթացեք այստեղ:

Հայտարարված է` 15.07.2019



← Վերադառնալ ցուցակին