Վարկերի հերթական մարումները հետաձգվել են մինչև 2020 թ․ մայիսի 15-ը
Հարգելի Հաճախորդ,
Կորոնավիրուսի տարածման կանխարգելման ու բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից խուսափելու նպատակով, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Կոնվերս Բանկը տեղեկացնում է.
- Բանկի ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդները, սկսած մարտի 16-ից, անհրաժեշտության դեպքում, կարող են վարկի/երի հերթական մարումները, վճարները հետաձգել մինչև 2020 թ․ մայիսի 15-ը: Այդ ժամանակահատվածում չկատարված վարկային պարտավորությունները ժամկետանց չեն համարվի և հետևաբար դրանց նկատմամբ տույժ, տուգանքներ չեն հաշվարկվի:
Միաժամանակ, Կոնվերս Բանկը ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդներին հորդորում է հնարավորության դեպքում իրենց վարկերի գծով վճարումները կատարել մարման ժամանակացույցով սահմանված ժամկետներում, որպեսզի հետագայում զերծ մնան ամենամսյա վճարումների գումարների ավելացումից:
Հորդորում ենք նաև սահմանափակել կանխիկի օգտագործումը և բանկային գործառնություններ կատարելիս նախապատվություն տալ Կոնվերս Բանկի առցանց թվային հարթակներում` Ինտերնետ բանկ, Վճարային պորտալ և Մոբայլ հավելված, գործարքներին:
- Վերջին զարգացումներով պայմանավորված ժամանակավոր ճգնաժամը միացյալ ջանքերով հաղթահարելու նպատակով Բանկն իր պատրաստակամությունն է հայտնում հանրային սննդի ծառայություններ մատուցող, զբոսաշրջիկային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի, հյուրատնային և առնչվող այլ ոլորտներում գործող Բանկի իրավաբանական անձ հաճախորդներին ցուցաբերել աջակցություն և անհատական մոտեցում։ Այն հաճախորդները, որոնց հասույթներն իրենցից անկախ հանգամանքներով պայմանավորված նվազել են, և որոնք դժվարանում են վարկային պարտավորությունները կատարել ամբողջական ծավալով, գրաֆիկի փոփոխության համար կարող են դիմել Կոնվերս Բանկի Գլխամասային Գրասենյակ կամ համապատասխան մասնաճյուղ ։
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել (374 10) 511-211 հեռախոսահամարով:
Հարգանքով՝
Կոնվերս Բանկ
Հայտարարված է` 16.03.2020