Բաց ընթացակարգով մրցույթի անցկացում
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԲԱՑ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
"Կոնվերս Բանկ" ՓԲԸ (այսուհետ՝ "Բանկ"), որը գտնվում է ՀՀ, ք. Երևան Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում, հայտարարում է բաց ընթացակարգ` Բանկի կարիքների համար:
Ցանկության դեպքում խնդրում ենք ուսումնասիրել սույն հրավերի բաղկացուցիչ մաս կազմող տեխնիակական նկարագիրը և վերջինիս համապատասխան Ձեր լավագույն գնառաջարկները ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեով, մինչև 01.06.2020 թվականի աշխատանքային օրվա ժամը 13.00-ն:
Հաղթող մասնակիցը որոշվում է ըստ ներկայացված գնառաջարկների՝ նախապատվությունը տալով որակական ու տեխնիկական չափորոշիչներին համապատասխանող ապրանքների համար նվազագույն գնառաջարկ ներկայացրած մասնակցին՝ վերջինիս կողմից նմուշի ներկայացման և բանկի կողմից հավանության արժանանալու դեպքում, իսկ հավասար գնառաջարկների դեպքում, նախապատվությունը տրվում է Բանկի հաճախորդ հանդիսացող մասնակցին և/կամ այն մասնակցին, որը սեփական միջոցներով և Բանկի կողմից նշված չափաքանակով ապրանքը կմատակարարի Բանկի ՝ Երևանում և մարզերում գործող մասնաճյուղերին /Մասնաճյուղերի գտնվելու վայրերին կարող եք ծանոթանալ Բանկի կայքում՝ https://www.conversebank.am/hy/branches/ հղումով/: Գնային առաջարկները պետք է ներկայացվեն` արտահայտված ՀՀ դրամով՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարկերը և այլ վճարները:
Հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել համապատասխան պայմանագիր (այսուհետև` Պայմանագիր), որի կնքումից հաղթող ճանաչված մասնակիցը կարող է հրաժարվել նախագիծը ստանալուց հետո 3 /եռօրյա ժամկետում: Ժամկետի խախտմամբ Պայմանագրի կնքումից հրաժարվելու դեպքում հաղթող ճանաչված մասնակիցը Բանկին պարտավոր է վճարել տուգանք ներկայացված գնառաջարկի 1.5 /մեկ ամբողջ հինգ տասնորդական/ տոկոսի չափով:
Գնման առարկա է հանդիսանալու Բանկի կարիքների համար ստորև ներկայացված պարագաների ձեռքբերումը՝ ըստ տողերով ներկայացված չափաբաժինների.
Միջոցառում |
Ամսական քանակ մինչև* |
Չափման միավոր |
Գին՝ մասնաճյուղերով առաքելու դեպքում /հարկերը ներառյալ/ |
Գին՝ առաքումը Բանկի գլխավոր գրասենյակ, հասցե՝ Վ. Սարգսյան 26/1 /հարկերը ներառյալ/ |
Առաքման ժամկետ |
Մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ դիմակ եռաշերտ , արտադրությունը ՝ տեղական կամ համարժեք, կապիչները՝ բարակ, ռեզինե, հիպոալերգիկ, առանց կողմնակի հոտերի, ֆիքսատորով, կիպ գրկող, սակայն ականջների հատվածը չսեղմող գույնը՝ սպիտակ կամ կապույտ, փաթեթավորումը 100-ական՝ 10-ական առանձնացված |
36,960 |
հատ |
|
|
|
Մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ դիմակ երկշերտ, արտադրությունը՝ տեղական կամ համարժեք, կապիչները ՝ բարակ ռեզինե, հիպոալերգիկ, առանց կողմնակի հոտերի, ֆիքսատորով, կիպ գրկող, սակայն ականջների հատվածը չսեղմող գույնը՝ սև, սպիտակ կամ կապույտ, փաթեթավորումը 100-ական՝ 10-ական առանձնացված |
2,000 |
հատ |
|
|
|
Ձեռքի հակամանրէային ախտահանիչ /ալկոգել/ 250 մլ-ից 350 մլ /дазатор/, սպիրտի պարունակությունը՝ 62 % |
966 |
հատ |
|
|
|
Ձեռքի հակամանրէային ախտահանիչ /ալկոգել/ 5 լ, սպիրտի պարունակությունը՝ 62 % |
40 |
տարրա |
|
|
|
Ձեռնոց սև կամ կապույտ, նիտրիլ, առանց փոշի /1 տուփ -100 հատ/ S M L XL չափսերի |
321 |
տուփ |
|
|
|
Ժավելի սպիրտ 5լ |
50 |
հատ |
|
|
|
Բժշկական սպիրտ 1լ |
40 |
հատ |
|
|
|
Ընդամենը` |
|
|
|
|
|
*քանակը ենթակա է ավելացման/նվազեցման
Գնառաջարկները կարող են ներկայացվել ինչպես բոլոր տողերի՝ այնպես էլ ըստ առանձին տողերի:
2020 թվականի կնքվելիք պայմանագրի գործողության ժամկետը` պայմանագիրը ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածն է:
Հրավերի պահանջներին համաձայն, ՀՀ-ում գրանցված և նմանատիպ պարագաների վաճառքի իրավունք ունեցող ցանկացած կազմակերպություն ունի սույն ընթացակարգին մասնակցելու հավասար իրավունք:
Հայտերը պետք է կազմված լինեն հայերեն:
Հայտնում ենք, որ Բանկը ցանկացած ժամանակ կարող է չեղյալ հայտարարել մրցույթը:
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Սպասարկման և գնումների բաժնի գնումների մասնագետ` Նատալյա Գասպարյանին:
Հեռախոս (+374 10) 511 224, ներքին 1265
Էլ. փոստ ` [email protected]
"Կոնվերս Բանկ" ՓԲԸ
Հայտարարված է` 20.05.2020