Թեժ գիծ +37410 511 211

Հայտարարություններ

Բաց ընթացակարգով մրցույթի անցկացում

  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԲԱՑ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ (այսուհետ՝ "Բանկ"), որը գտնվում է ՀՀ, ք. Երևան Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում, հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` Բանկի գլխավոր գրասենյակի Վ. Սարգսյան 26/1 հասցեում գտնվող տարածքի, Երևան քաղաքի և մարզերում գտնվող մասնաճյուղերի ու բանկոմատների ամենօրյա մաքրության և ընթացիկ սպասարկման համար մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով:
ԼՈՏ 1 - "Կոնվերս Բանկ" ՓԲԸ գլխավոր գրասենյակ, հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 26/1, Երևան քաղաքում և մարզերում գտնվող մասնաճյուղեր
ԼՈՏ 2 - Բանկի Երևան քաղաքի տարածքում տեղադրված բանկոմատներ

Ընդհանուր տեղեկատվություն գնվող ծառայության մատուցման վայրերի մասին
  • Գլխավոր գրասենյակի տարածք, հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 26/1, տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 2419.3 ք/մ, կաթսայատուն՝ 20.4 ք/մ,
  • Բանկի Երևան քաղաքի մասնաճյուղեր
  • "Կենտրոնական" - հասցե՝ ՀՀ 0051, ք. Երևան, Կոմիտասի 49, ք/մ՝ 992.5
  • "Ավան" - հասցե՝ ՀՀ 0060, ք. Երևան, Ավան, Հ. Հովհաննիսյան թաղ. "Ավան" ունիվերսամ, ք/մ՝ 147.5 և 32.6(ինքնակամ կառուցված նկուղի տարածք)
  • "Արարատյան" - հասցե՝ ՀՀ 0006, ք. Երևան, Շենգավիթ Վարչական շրջան, Բագրատունյաց 13 շ, 111, ք/մ՝ 175.3
  • "Նոր Նորք" - հասցե՝ ՀՀ 0056, Երևան, Գայի պող. 10/6, ք/մ՝ 423.2
  • "Կիլիկիա" - հասցե՝ ՀՀ 0082, ք. ք. Երևան, Քաջազնունու 4/1, ք/մ՝ 259.5
  • "Դավթաշեն" - հասցե՝ Դավիթաշեն 3թաղ. 18/6 տարածք, ք/մ՝ 392.3
  • "Էրեբունի" - հասցե՝ ք. Երևան, Էրեբունի 11, ք/մ՝ 159.48
  • "Զեյթուն" - հասցե՝ ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն համայնք, Ռուբինյանց փող., թիվ 14/7, ք/մ՝ 86
  • "Մոսկովյան" - հասցե՝ ՀՀ 0009, ք. Երևան, Մաշտոցի 39/12, ք/մ՝ 102.5
  • "Կոտայք" - հասցե՝ մարզ Կոտայք, համայնք Առինջ Բ թաղամաս 1 փողոց 17 Առևտրի կենտրոն, ք/մ՝ 103
  • "Երիտասարդական"- հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Տերյան փող. 105/1 շենքի թիվ 5 և 6 տարածքներ, ք/մ՝ 355
  • "Մալաթիա" - հասցե՝ ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա Սեբաստիա փողոց 82 շենք, 50 խանութ, ք/մ՝ 187.5
  • "Արշակունյաց" - հասցե՝ ք. Երևան, Շենգավիթ Արշակունյաց պողոտա 17 շենք, 1, ք/մ՝ 240.7
  • Բանկի կողմից վարձակալված տարածք - հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 5, ք/մ՝ 216.6
  • Բանկի կողմից վարձակալված տարածք - հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Կենտրոն Ամիրյան փողոց 4/6 շենք, 136 շինություն, ք/մ՝ 436,3
  • Բանկի կողմից վարձակալված տարածք- հասցե՝ ք. Երևան, Քաջազնունու 4/1, երկրորդ, երրորդ հարկեր, ք/մ՝ 616.8
  • "Վանաձոր" - հասցե` ք.Վանաձոր Լուսավորիչի փ. թիվ 40, ք/մ՝ 309.38
  • "Գյումրի" - հասցե` մարզ Շիրակ համայնք Գյումրի ք., Երևանյան խճ. N7/7 առևտիր սրահ, ք/մ՝ 441.94
  • "Կումայրի" - հասցե` ք. Գյումրի, Խրիմյան Հայրիկ 46ա, ք/մ՝ 297.14
  • "Աշտարակ" - հասցե` ք. Աշտարակ, Սիսակյան 1/N1 փոստատուն, ք/մ՝ 167.9
  • "Արտաշատ" - հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23 փող., թիվ 43, ք/մ՝ 210.1
  • "Արմավիր" - հասցե` մարզ Արմավիր, համայնք Արմավիր ք., Հանրապետության փողոց 3, ք/մ՝ 244.1
  • "Մեծամոր" - հասցե` մարզ Արմավիր համայնք Մեծամոր, 1թաղամաս, 1 վարչական շենք, ք/մ՝ 132.8
  • "Էջմիածին" - հասցե` ք. Էջմիածին. Մաշտոցի 69/90, ք/մ՝ 322.2 ներքին
  • "Չարենցավան" - հասցե` ք, Չարենցավան, Խանջյան 21, ք/մ՝ 161
  • "Հրազդան" - հասցե` ք. Հրազդան, Մարշալ Բաղրամյան թաղամաս թիվ 104/15 ոչ բնակելի տարածք, ք/մ՝ 185.97
  • "Նոր Հաճըն" - հասցե` ք. Նոր Հաճըն, Չարենցի 8, ք/մ՝ 193.85
  • "Սևան" - հասցե` ք. Սևան, Նաիրյան 155/2, ք/մ՝ 367.61
  • "Աբովյան" - հասցե` ք. Աբովյան, Սահմանադրության հրապարակ 8, ք/մ՝ 289.4
  • "Իջևան" - հասցե` ք. Իջևան, Վալանսի փող. 6/1, ք/մ՝ 132.2
  • "Դիլիջան" - հասցե` ք. Դիլիջան, Մյասնիկյան փող., կապի հանգույցի 1-ին հարկ, ք/մ՝ 171.5
  • "Կապան" - հասցե` ք. Կապան, Թումանյան 1/2, ք/մ՝ 241
  • "Ստեփանակերտ" - հասցե` ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Վ. Սարգսյան 25/2 , 25/3, ք/մ՝ 198.31
  • Բանկի Երևան քաղաքի տարածքում տեղադրված բանկոմատների հասցեներ
  1. ք. Երևան, Սարյան 22
  2. ք. Մալաթիա Սեբաստիա 78
  3. ք. Երևան, Քոչարի 1
  4. ք. Երևան, Սեբաստիա 27
  5. ք. Երևան, Արցախի 4
  6. ք. Երևան Ազատության 2
  7. ք. Երևան, Բաղրամյան 76
  8. ք. Երևան, Վաղարշյան 20
  9. ք. Երևան, Բաշինջաղյան 191/1
  10. ք. Երևան, Րաֆֆու 83
  11. ք. Երևան, Կիևյան 4
  12. ք. Երևան, Շիրակի 1Ա
  13. ք. Երևան, Ա. Քոչինյան 5
  14. ք. Երևան, Մամիկոնյանց 2
  15. ք. Երևան, Բաղրամյան 23
  16. ք. Երևան, Թումանյան 54
  17. ք. Երևան, Աբովյան 27
  18. ք. Երևան, Գ. Չաուշի 60
  19. ք. Երևան, Էրեբունի 18
  20. ք.Երևան, Մաշտոցի 5
  21. ք.Երևան, Բագրատունյաց 5/3
  22. ք.Երևան, Պետրոսյան 25/5
  23. ք.Երևան, Կոմիտաս 60/2
  24. ք. Երևան, Գայի փ. 16
  25. ք. Երևան, Տիտոգրադյան 14
  26. ք. Երևան, Սիլիկյան խճուղի 1 Հ1Գ1
  27. ք.Երևան, Խանջյան 5
  28. ք.Երևան, Դավթաշեն 4 թաղ., 17/10
  29. ք.Երևան Ալեքմանուկյան 13/ա
  30. ք.Երևան Արշակունյաց 270/1
  31. ք.Երևան, Նորքի 5 զանգ., Միկոյան 35
  32. ք.Երևան, Սայաթ-Նովա 40-1
  33. ք. Երևան, Մարգարյան փող., 23/6
  34. ք. Երևան, Մամիկոնյանց 30
  35. ք.Երևան, Խորենացի 14/1
  36. Կառավարության 3-րդ շենք,
  37. Մուրացան 113
  38. Ազատության 27 (Երազ թաղամաս):
  39. ք.Երևան, Ներսիսյան 7
  40. ք.Երևան, Գ.Նժդեհի 34, թիվ 1/32 տաղավար
Գործընթացին (համագործակցության) ներկայացվող պահանջներ և պայմաններ, ծառայությունների ցանկը
  • Բանկի Գլխավոր գրասենյակում հիմնովի մաքրությունն իրականացվելու է աշխատանքային օրերին` ժամը 18:00-22:00, իսկ Բանկի մասնաճյուղերում՝ 2 ժամ ըստ համապատասխան մասնաճյուղի կառավարչի հետ պայմանավորվածության (առավոտյան կամ երեկոյան) և 1-2ժամ ցերեկվա ընթացքում,
  • Գլխավոր գրասենյակի տարածքում յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 08:30-18:00-ն ընկած ժամանակահատվածում հերթապահելու են 1 աշխատակից գարնան, ամռան և աշնան ամիսներին, իսկ ձմռան ամիսներին՝ 2 աշխատակից,
  • Աշխատակիցները կրելու են Ծառայություններ մատուցող կազմակերպության կողմից տրված հատուկ արտահագուստ, որի
  • գուներանգները պետք է համապատասխանեն Բանկի Բրենդ Բուքի վիզուալ ստանդարտներին:
  • Ծառայությունները մատուցվելու են պատշաճ որակով` պահպանելով
  • սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի բոլոր պահանջները,
  • Սանհանգույցի աշխատակիցների կողմից ամենօրյա օգտագործման պարագաներն ապահովում է Բանկը,
  • Մաքրման բոլոր անհրաժեշտ պարագաները, նյութերը, սարքավորումները և տեխնիկան ապահովում է մատակարար կազմակերպությունը,
  • Շինության ներքին տարածքի ամենօրյա մաքրման աշխատանքները

ներառում են`

  1. Պինդ ծածկույթով հատակների խոնավ մաքրում,
  2. Բոլոր տեսակի գորգերի մաքրում փոշեկուլով
  3. Փոշու հեռացում բոլոր հորիզոնական մակերեսներից՝ սեղաններից դարակներից, աթոռներից պահարաններից, գրասենյակային տեխնիկայից, հեռախոսներից, պատուհանագոգերից, ճաղերից, հատակաեզրերից, ջեռուցման մարտկոցներից էլեկտրական անջատիչներից և այլն,
  4. Կեղտերի հեռացում պատերից,
  5. ապակե մակերեսների և միջնապատերի լվացում,
  6. Աստիճանավանդակների թաց մաքրում,
  7. Բոլոր աղբամանների և աղբատարների դատարկում, մաքրում , հավաքում և փոխադրում հատուկ նախատեսված տարածք,
  8. Ծաղիկների՝ դրսի և ներսի, ջրում,
  9. Բոլոր լվացարանների, զուգարանակոնքերի և սանիտարական սարքավորումների մաքրում և ախտահանում,
  10. Հայելիների և մետաղական մակերեսների մաքրում և փայլեցում,
  11. Բակի և հարակից տարածքի մաքրում,
  12. Վերելակների մաքրում,

Հիմնովին մաքրությունն իրականացվում է առնվազն ամսական մեկ անգամ,

  • Փափուկ կահույքի , գորգային ծածկույթների և շերտավարագույրների քիմմաքրումն իրականացվում է առնվազն երեք ամիսը մեկ անգամ,
  • Արտաքին ապակյա մակերեսների և գովազդային վահանակների լվացումն իրականացվում է առնվազն ամսական երկու անգամ,
Արտակարգ իրավիճակներում մաքրությունն իրականացվում է ախտահանիչ նյութերով համաձայան Պատվիրատուի կողմից նշված օրերին և նշված ժամերին
  • Ջահերի մաքրումը կատարվում է տարեկան առնվազն մեկ անգամ,

Բանկոմատների մաքրությունն իրականացվում է շաբաթը 2 անգամ:

 

Կազմակերպությունը պետք է ունենա`

  • համապատասխան գործունեություն իրականացնեու թույլտվություն (լիցենզիա),
  • տվյալ ոլորտում առնվազն 3 տարվա սպասարկման/աշխատանքային փորձ:

Մրցութային հայտերի ընդունման վերջնաժամկետը` 10.06.2020 թվականը` ժամը 18:00: Մրցութային առաջարկները, կազմված սույն հրավերին և կից հավելված 1-ի համաձայն, անհրաժեշտ է ներկայացնել "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ի գլխավոր գրասենյակ` ք. Երևան, Վ. Սարգսյան 26/1 հասցեով, առձեռն, փակ, կնքված և ստորագրված ծրարով (Բանկի Գրասենյակային Գործառնությունների բաժնի մասնագետ Մարիամ Նազարյանին, ներքին հեռախոսահամար՝ 2350, 1238):

Մրցույթի մասնակիցները կարող են զննել Բանկի տարածքը հայտի ներկայացման համար նախատեսված աշխատանքային օրերի ընթացքում: Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը "Կոնվերս բանկ" ՓԲԸ ներկայացնում է մրցութային հայտ` համաձայն հավելված 1-ի` կցելով անհրաժեշտ տեղեկատվություն պարունակող լրացուցիչ փաստաթղթեր և նյութեր: Մրցութային հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը և նյութերը ներկայացվում են փակ, կնքված ծրարով: Ծրարի վրա կատարվում են հետևյալ գրառումները.

  1. "Կոնվերս բանկ" ՓԲԸ,
  2. ""Կոնվերս բանկ" ՓԲԸ ամենօրյա մաքրության և ընթացիկ սպասարկման համար մրցութային հայտ",
  3. Կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, ինտերնետային կայքի հասցեն (առկայության դեպքում),
  4. Չբացել մինչև մրցույթի հայտերի բացման նիստը,

Ծրարում հայտից բացի մրցույթի մասնակցի հայեցողությամբ կարող է ներառվել Պայմանագրի կնքման համար անհրաժեշտ այլ տեղեկություն, փաստաթղթեր և նյութեր:
Մրցույթին կարելի է մասնակցել ՝ ինչպես երկու լոտերով, այնպես էլ լոտերից որևէ մեկով` ծառայության առաջարկով:
Ընդ որում՝ յուրաքանչյուր լոտի համար անհրաժեշտ է ներկայացնել առանձին հայտ:
*Հայտերը ներկայացնել հիգիենիկ պարագաներ և նյութեր պարունակող գնառաջարկներով, ինչպես նաև առանց դրանց:

Մրցույթում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, ով սահմանված պահանջների շրջանակներում ներկայացնում է ամենացածր գինը: Եթե երկու և ավելի կազմակերպություններ առաջարկել են միևնույն գինը և որակական հատկանիշները, ապա հավասար պայմաններ առաջարկող կազմակերպությունները կարող են հրավիրվել Բանկ` առաջարկի գնի վերջնական տարբերակի վերաբերյալ բանակցությունների իրականացման համար: Գործարքը կնքվում է բանակցություների արդյունքում ամենացածր գին առաջարկող կազմակերպության հետ:

"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն մրցույթի հաղթողի հետ կնքում է պայմանագիր մեկ տարի ժամկետով` երկարաձգման հնարավորությամբ: Մրցույթում հաղթող կազմակերպությանը վճարումները կիրականացվեն անկանխիկ` (փոխանցումով) "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ում մասնակիցների գործող բանկային հաշիվների միջոցով:

Պայմանագրի կնքումից հաղթող ճանաչված մասնակիցը կարող է հրաժարվել նախագիծը ստանալուց հետո 3 /երեք/ օրյա ժամկետում: Ժամկետի խախտմամբ Պայմանագրի կնքումից հրաժարվելու դեպքում հաղթող ճանաչված մասնակիցը Բանկին կվճարի տուգանք ներկայացված գնառաջարկի 1.5 /մեկ ամբողջ հինգ տասնորդական/ տոկոսի չափով:
Հաղթող ճանաչված մասնակցի կողմից Պայմանագիր չկնքելու դեպքում, այն կարող է առաջարկվել կնքել մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրած մասնակցին:
Հայտերը պետք է կազմված լինեն հայերենով:
Հայտնում ենք, որ Բանկը ցանկացած ժամանակ կարող է չեղյալ հայտարարել մրցույթը:

Մրցույթին մասնակցելու և լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել "Կոնվերս բանկ" ՓԲԸ Սպասարկման և Գնումների բաժին` (+374 10) 511 205 ներքին 1207 կամ +37410 511 211 ներքին 2139 հեռախոսահամարներով (Գոհար Ամիրյանին, Արտյոմ Ստեփանյանին) կամ ուղարկել հաղորդագրություն [email protected], [email protected] էլեկտրոնային փոստի հասցեներին:

 

 

 

 

Հայտարարված է` 25.05.2020



← Վերադառնալ ցուցակին