Հուլիսի 2, 3, 4-ին Կոնվերս Բանկի մասնաճյուղերն աշխատելու են ժամը 08.00-ից
Կոնվերս Բանկը հոգ է տանում կենսաթոշակառուների հարմարավետ սպասարկման մասին: Հիշեցնում ենք, որ Ձեր կենսաթոշակները կարող եք ստանալ Կոնվերս Բանկի ցանկացած մասնաճյուղից և բանկոմատից, ինչպես նաև կարող եք օգտվել Ինտերնետ Բանկ, Մոբայլ Բանկ հավելվածների հնարավորություններից՝ ցանկացած վայրից, 24/7 ռեժիմով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հուլիսի 2-ին, 3-ին և 4-ին Բանկը սահմանել է առավել հարմարավետ աշխատանքային գրաֆիկ. այս օրերին Դուք կարող եք Կոնվերս Բանկի ծառայություններից օգտվել և Ձեր կենսաթոշակները ստանալ նաև վաղ առավոտյան։ Այս օրերին սովորական 9.30-ի փոխարեն Կոնվերս Բանկի մասնաճյուղերն իրենց դռները Ձեր առջև կբացեն ժամը 08.00-ին։
Նշված աշխատանքային գրաֆիկը չի տարածվում Կոնվերս Բանկի Զվարթնոց Օդանավակայան , Շիրակ , Ավիացիա և Կոտայք մասնաճյուղերի վրա։
Հարգանքով՝
Կոնվերս Բանկ
Հայտարարված է` 26.06.2020