Թեժ գիծ +37410 511 211

Հայտարարություններ

Կոնվերս Բանկի "Իմ Կոնվերս" համակարգը գործելու է մինչև 2020 թվականի նոյեմբերի 1-ը

Սիրելի Հաճախորդ,

Տեղեկացնում ենք՝ Կոնվերս Բանկի "Իմ Կոնվերս" համակարգը գործելու է մինչև 2020 թվականի նոյեմբերի 1-ը:

- Անհատ ձեռներեցներին և իրավաբանական անձանց առաջարկում ենք գրանցվել "Առցանց Բանկ" համակարգում կամ շարունակել օգտագործել այն վեբ տարբերակով։ Այստեղ կարող եք ոչ միայն դիտել, այլև կառավարել Ձեր Հաշիվները, կատարել մի շարք գործարքներ։

- Ֆիզիկական անձանց առաջարկում ենք գրանցվել Կոնվերս Բանկի նոր մոբայլ հավելվածում, եթե, իհարկե, արդեն չեք գրանցվել։ Այստեղ հնարավորություն ունեք՝

  • Ոչ միայն կառավարել Ձեր հաշիվները ցանկացած վայրից, այլև պատվիրել նոր կամ կից քարտ և բացել հաշիվ առանց բանկ այցելելու։
  • Պատվիրել VISA pay sticker կամ VISA mini fob անհպում գնումներ իրականացնելու համար։
  • Կառավարել Ձեր քարտի կարգավորումները անմիջապես հավելվածից՝ անհրաժեշտության դեպքում բլոկավորել քարտը, փոփոխել գործարքների սահմանաչափերը, ակտիվացնել ծանուցումների մի շարք եղանակներ։
  • Կատարել տարաբնույթ վճարումներ՝ օգտագործելով նաև ձևանմուշներ։
  • Ընդամենը մի քանի քայլով իրականացնել փոխանցումներ՝ հեռախոսահամարով, անձնագրով, հաշվեհամարով, քարտից քարտ, SWIFT և այլն։
  • Կատարել արտարժույթի փոխարկում։
  • Իրականացնել վարկի մարումներ։
  • Ներդնել ավանդ, համալրել այն և կասեցնել ցանկացած պահի։
  • Կառավարել մեքենայի հետ կապված տարատեսակ վճարումներ՝ տուգանքներ, ավտոկայանատեղի, ԱՊՊԱ պայմանագրի կնքում։
  • Կառավարել հավելվածի կարգավորումները մի քանի վայրկյանում՝ փոխել և վերականգնել գաղտնաբառը և PIN-ը, ակտիվացնել Face ID / Touch ID, փոխել հավելվածի լեզուն։
  • Դիտել քարտային գործարքներից կուտակած Կոնվերս միավորները, հետագայում նաև օգտագործել դրանք։
  • Խմբագրել Բանկում գրանցված անձնական տվյալները , այդ թվում և Բանկային գաղտնաբառը, որը կիրառվում է հաճախորդին հեռախոսազանգով նույնականացման ժամանակ։
  • Հետևել Բանկի նորություններին և առաջարկներին։
  • Բազմաթիվ այլ հնարավորություններ և շատ ավելին արդեն մոտ ապագայում։

Բեռնելու համար անցեք այս հղումով։

 

Հայտարարված է` 30.10.2020



← Վերադառնալ ցուցակին