Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցման գումարը փոխվել է
Հարգելի հաճախորդ, տեղեկացնում ենք, որ 2020թ․ դեկտեմբերի 1- ից ՀՀ քաղաքացիների դրամային ավանդների երաշխավորման չափն ավելացվելու է մինչև 16 միլիոն ՀՀ դրամ` մինչ օրս գործող մինչև 10 միլիոն ՀՀ դրամի փոխարեն:
- ՀՀ դրամային ավանդի երաշխավորված չափը այսուհետ կկազմի 16 միլիոն ՀՀ դրամ՝ նախկին 10 միլիոն դրամի փոխարեն։
- Արտարժութային ավանդի երաշխավորված չափը այսուհետ կկազմի 7 միլիոն ՀՀ դրամ՝ նախկին 5 միլիոն դրամի փոխարեն։
- Միաժամանակ և՛ դրամային, և՛ արտարժութային ավանդների դեպքում, երբ դրամային ավանդի չափը 7 միլիոն դրամից ավելի է, ապա երաշխավորվելու է միայն դրամային ավանդը՝ մինչև 16 միլիոն ՀՀ դրամի չափով:
- Միաժամանակ դրամային և արտարժութային բանկային ավանդների դեպքում, երբ դրամային ավանդի գումարը 7 միլիոն դրամից պակաս է, ապա երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը՝ 7 միլիոն ՀՀ դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:
Նոր սահմանաչափերը կտարածվեն նաև այդ դրությամբ գործող ավանդային պայմանագրերի վրա։
Հայտարարված է` 30.11.2020