Թեժ գիծ +37410 511 211

Հայտարարություններ

"Գտնված երազ" ավանդատեսակի մասնակի ելքագրման հնարավորություն

Հարգելի Հաճախորդ,

"Գտնված երազ" ավանդատեսակի ավանդի գումարից 02.01.2021թ.-ից հնարավոր է կատարել մասնակի ելքագրում, որի դեպքում կատարվելու է տոկոսների վերահաշվարկ` 6% տարեկան տոկոսադրույքով: Ավանդի գործողության ընթացքում Ավանդի մասնակի ելքագրումներից հետո ավանդային հաշվի մնացորդը պետք է լինի ոչ պակաս քան ավանդատեսակի պայմանով սահմանված նվազագույն չափը:

Տեղեկացնում ենք նաև, որ "Գտնված երազ" ավանդատեսակի, ինչպես նաև այլ ավանդատեսակների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հասանելի է Բանկի տարածքում և պաշտոնական ինտերնետային կայքում՝ www.conversebank.am :

Սույն ծանուցման վերաբերյալ հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել (374 10) 511-211 հեռախոսահամարով, գրել [email protected] էլ. hասցեով կամ այցելել Բանկ:

Շնորհակալ ենք վստահության համար, արժևորում ենք Ձեր համագործակցությունը մեզ հետ:

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ն վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից:

Հարգանքով,
"Կոնվերս Բանկ" ՓԲԸ

Հայտարարված է` 29.12.2020



← Վերադառնալ ցուցակին