Թեժ գիծ +37410 511 211

Հայտարարություններ

Կրեդիտավորման ընդհանուր ծախսի գումարների վերահաշվարկման վերաբերյալ

Հարգելի հաճախորդներ,

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ (այսուհետ՝ Բանկ) կողմից 16.08.2019թ.-ից սկսված այն սպառողական վարկերի մասով, որոնց գծով հաճախորդների կողմից կատարվել են վաղաժամկետ մարումներ, իրականացվելու է կրեդիտավորման ընդհանուր ծախսի վերահաշվարկ՝ ինչի հետևանքով իրականացվելու է որոշակի գումարների հետվերադարձ հաճախորդներին:

Բանկում ներկայումս իրականացվում են համալիր միջոցառումներ վերոնշյալ գործընթացի պատշաճ կազմակերպման ուղղությամբ, որոնք նախատեսվում են ավարտին հասցնել մինչև 31.12.2021թ.-ը, իսկ գումարների հետվերադարձի մեկնարկը նախատեսվում է սկսել 10.01.2022թ.-ից:

Վերադարձման ենթակա գումարների վճարման կարգը հետևյալն է՝

  • Հաճախորդները կարող են գումարները ստանալ ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ տարբերակով։

Գործընթացի կազմակերպման հետագա մանրամասների վերաբերյալ Բանկը հավելյալ տեղեկատվություն կհրապարակի իր ինտերնետային պաշտոնական կայքում:

Հայտարարված է` 01.09.2021



← Վերադառնալ ցուցակին