Կոնվերս Մոբայլ հավելվածի թարմացում
Հարգելի հաճախորդ,
Տեխնիկական վերազինման նպատակով հունվարի 16-ին՝ առավոտյան ժամը 9-ից, Կոնվերս Բանկի Մոբայլ հավելվածը չի գործելու:
Վերազինումից հետո հասանելի կլինի Կոնվերս Մոբայլ հավելվածի թարմացված տարբերակը, որն ունի ավելի պարզ գործիքակազմ և լայն հնարավորություններ, այդ թվում՝ անհպում վճարումների NFC համակարգի հասանելիություն:
Բանկի թարմացված եւ ավելի ֆունկցիոնալ նոր Մոբայլ հավելված մուտք գործելու համար քեզ պետք կլինի.
- Մտապահել քո մուտքանունը և գաղտնաբառը՝ դրանք պետք կգան նոր Մոբայլ հավելված մուտք գործելու համար: Այլապես, մուտքանունը վերականգնելու համար անհրաժեշտ է լինելու այցելել Բանկ:
- Մուտքանունը կարող ես ստուգել գործող Կոնվերս Մոբայլ հավելվածում՝ քո Անձնական էջում՝ անուն-ազգանունի կողքի նշանին սեղմելով:
- Եթե մոռացել ես գաղտնաբառը, ապա կարող ես այն վերականգնել՝ "Մոռացե՞լ ես գաղտնաբառը" կոճակը սեղմելով:
Շնորհակալություն, որ մեզ հետ եք։
Մենք անում ենք առավելագույնը մատուցվող ծառայությունների որակը էլի ավելի բարելավելու համար:
Հարգանքով՝ Կոնվերս Բանկ
"Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ն վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից։
Հայտարարված է` 14.01.2022