Թեժ գիծ +37410 511 211

Հայտարարություններ

Դադարեցվել է "Կոնվերս Տրանսֆեր" համակարգի գործունեությունը

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ն (այսուհետ՝ Բանկ)` որպես "Կոնվերս Տրանսֆեր" հայաստանյան վճարահաշվարկային համակարգի (այսուհետ՝ Համակարգ) օպերատոր և հաշվարկային բանկ, տեղեկացնում է, որ 01.02.2022թ-ից Համակարգը դադարեցնելու է իր գործունեությունը՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում վճարահաշվարկային համակարգերի կարգավորմանն առնչվող օրենսդրական ակտերով սահմանված պարտադիր պայմանների փոփոխությունները, ինչպես նաև հիմք ընդունելով Համակարգի կանոնակարգի պահանջները:

 01.02.2022թ-ից դադարեցվելու է Համակարգի բոլոր մասնակիցների հնարավորությունն աշխատելու որպես Համակարգի կանոնակարգով սահմանված "Փոխանցողի բանկ", իսկ 01.04.2022թ-ից դադարեցվելու է Համակարգի մասնակիցների աշխատանքը՝ որպես Համակարգի կանոնակարգով սահմանված "Վճարողի բանկ", ինչպես նաև դադարեցվելու է կատարված դրամական փոխանցումներ վճարելու հնարավորությունը:
Նշված ժամկետների սահմանման նպատակն է ապահովել արդեն իսկ Համակարգով փոխանցված, սակայն դեռևս հաճախորդների կողմից չպահանջված դրամական փոխանցումների վերջնական վճարումները Համակարգի բոլոր մասնակիցների կողմից:

 01.04.2022թ-ից հետո Համակարգի յուրաքանչյուր մասնակցի հետ Բանկը կիրականացնի սահմանված փոխhաշվարկները և կստորագրվեն միմյանց նկատմամբ պահանջների բացակայության վերաբերյալ համապատասխան ակտերը, ինչից հետո Բանկի և Համակարգի բոլոր մասնակիցների միջև կնքված "Կոնվերս Տրանսֆեր" առանց ընթացիկ հաշվի բացման, ֆիզիկական անձանց հանձնարարականներով դրամական փոխանցումների իրականացման հայաստանյան վճարահաշվարկային համակարգին մասնակցության վերաբերյալ" բոլոր պայմանագրերը կհամարվեն դադարած:

 Հաշվի առնելով Համակարգի մասնակիցների՝ վերոնշած պայմանագրերի հիման վրա ստանձնած պարտավորությունները ևս` խնդրում ենք Համակարգի գործունեության դադարեցման ժամկետների վերաբերյալ տեղեկացնել նաև Ձեր հաճախորդներին՝ հավելյալ պարտավորություններից խուսափելու նպատակով :

Շնորհակալություն համագործակցության համար
"Կոնվերս Բանկ" ՓԲԸ

Հայտարարված է` 01.02.2022



← Վերադառնալ ցուցակին