Թեժ գիծ +37410 511 211

Հայտարարություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 Կոնվերս Բանկի Հարգելի հաճախորդներ,


Տեղեկացնում ենք, որ համաձայն Visa և Mastercard միջազգային ընկերությունների կողմից ներկայացված տեղեկատվության՝ 10.03.2022թ-ից դադարեցվել են բոլոր գործարքները ռուսաստանյան բանկերի կողմից թողարկված Visa և Mastercard քարտերով, ինչպես նաև այլ երկրների բանկերի կողմից թողարկված Visa և Mastercard քարտերի սպասարկումը ռուսաստանյան բանկերի կողմից:

Այսպիսով, 10.03.2022թ-ից ռուսաստանյան բանկերի կողմից թողարկված Visa և Mastercard քարտերով Հայաստանի Հանրապետության տարածքում հնարավոր չէ իրականացնել հետևյալ գործարքներ.

  • Բանկոմատներից կանխիկացումներ
  • POS-տերմինալներով վճարումներ/կանխիկացումներ
  • Քարտից քարտ փոխանցումներ (փոխանցել/ստանալ) այլ երկրների բանկերի կողմից թողարկված քարտերին(ից)
  • Վճարումներ ոչ ռուսաստանյան բանկերի կողմից սպասարկվող կայքերում:

Կոնվերս Բանկի կողմից թողարկված Visa և Mastercard քարտերով հնարավոր չէ իրականացնել գործարքներ ռուսաստանյան բանկերի կողմից սպասարկման կետերում:
Ինչպես նաև հնարավոր չէ իրականացնել To Card փոխանցումներ Կոնվերս Բանկից դեպի ռուսաստանյան բանկերի կողմից թողարկված Visa և Mastercard քարտերի:

Հաշվի առնելով վերոնշյալը նշենք, որ ՀՀ-ի տարածքում հնարավոր է կատարել գործարքներ ռուսաստանյան բանկերի կողմից թողարկված MIR քարտերով, ինչպես նաև MIR քարտերին հնարավոր է իրականացնել քարտից քարտ և քարտին փոխանցումները: MIR քարտերի համարները (BIN-երը) սկսվում են 22-ով:

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել Բանկի շուրջօրյա սպասարկման հեռախոսային կենտրոն +37410 511 211 հեռախոսահամարով։



Հարգանքով՝
Կոնվերս Բանկ

 

 

 

Հայտարարված է` 11.03.2022



← Վերադառնալ ցուցակին