Կոնվերս Բանկի մասնաճյուղերի աշխատանքային գրաֆիկը մարտի 12-ին և 13-ին
Հարգելի հաճախորդներ,
Հայտնում ենք, որ Կոնվերս Բանկ ՓԲԸ մասնաճյուղերը մարտի 12-ին և 13-ին աշխատելու են հետևյալ աշխատանքային գրաֆիկով.
Շաբաթ օրը՝ մարտի 12-ին, Բանկի մասնաճյուղերը աշխատելու են ժամը 10:00-14:30, բացառությամբ
Կոտայք մասնաճյուղի (աշխատանքային ժամերը՝ 09:30-17:00-ը) և Զվարթնոց օդանավակայան մասնաճյուղի (շուրջօրյա):
Կիրակի օրը՝ մարտի 13-ին, Կոտայք մասնաճյուղը սպասարկելու է ժամը 09:30-17:00-ը, իսկ Զվարթնոց օդանավակայան մասնաճյուղը սպասարկելու է շուրջօրյա:
Վերը նշված օրերին մասնաճյուղերում մատուցվելու են ստորև ծառայությունները.
- Հաշիվներին կանխիկ գումարի մուտքագրում,
- ՀՀ դրամային հաշիվներից կանխիկ գումարի տրամադրում,
- Կանխիկ արտարժույթի փոխանակում,
- Վարկերի մարումներ,
- Բյուջետային փոխանցումներ,
- Կոմունալ վճարումներ,
- Ոսկու գրավով վարկի տրամադրում,
- Արագ դրամական փոխանցումների վճարում, ընդ որում արտարժույթով փոխանցումների դեպքում տվյալ փոխանցումից մեկ անձին կարող է վճարվել 100 ԱՄՆ դոլար, 100 Եվրո կամ 100,000 ՌԴ ռուբլի, իսկ տարբերությունը վճարվում է ՀՀ դրամով:
- Վճարային քարտերի տրամադրում,
- Հայտերի ընդունում,
- Տեղեկատվության և խորհրդատվության ստացում:
Հայտարարված է` 11.03.2022