Կոնվերս Բանկի մասնաճյուղերի աշխատանքային գրաֆիկը մարտի 19-ին և 20-ին
Հարգելի հաճախորդներ,
Հայտնում ենք, որ Կոնվերս Բանկ ՓԲԸ մասնաճյուղերը շաբաթ և կիրակի օրերին աշխատում են հետևյալ աշխատանքային գրաֆիկով.
Շաբաթ օրը Բանկի մասնաճյուղերը աշխատելու են ժամը 10:00-14:30, բացառությամբ Կոտայք մասնաճյուղի (աշխատանքային ժամերը՝ 09:30-17:00-ը) և Զվարթնոց օդանավակայան մասնաճյուղի (շուրջօրյա):
Կիրակի օրը Կոտայք մասնաճյուղը սպասարկելու է ժամը 09:30-17:00-ը*, իսկ Զվարթնոց օդանավակայան մասնաճյուղը սպասարկելու է շուրջօրյա:
Վերը նշված օրերին մասնաճյուղերում մատուցվելու են ստորև ծառայությունները.
Հաշիվներին կանխիկ գումարի մուտքագրում,
- ՀՀ դրամային հաշիվներից կանխիկ գումարի տրամադրում,
- Կանխիկ արտարժույթի փոխանակում,
- Վարկերի մարումներ,
- Բյուջետային փոխանցումներ,
- Կոմունալ վճարումներ,
- Ոսկու գրավով վարկի տրամադրում,
- Արագ դրամական փոխանցումների վճարում, ընդ որում արտարժույթով փոխանցումների դեպքում տվյալ փոխանցումից մեկ անձին կարող է վճարվել 100 ԱՄՆ դոլար, 100 Եվրո կամ 100,000 ՌԴ ռուբլի, իսկ տարբերությունը վճարվում է ՀՀ դրամով:
- Վճարային քարտերի տրամադրում,
- Հայտերի ընդունում,
- Տեղեկատվության և խորհրդատվության ստացում:
*20.03.2022թ.-ին տեխնիկական վերազինման աշխատանքներով պայմանավորված "Կոտայք" մասնճյուղը ժամը 12:30-14:30-ն ընկած ժամանակահատվածում չի աշխատելու:
Հայտարարված է` 18.03.2022