Թեժ գիծ +37410 511 211

Հայտարարություններ

Հայտարարություն

Հարգելի հաճախորդ,

Խնդրում և հորդորում ենք ցանկացած քարտային գործարք կատարելիս լինել զգոն՝ զեղծարարությունից խուսափելու նպատակով:
Ստորև ներկայացնում ենք մի քանի տարածված զեղծարարական սխեմաներ

Սոց. ցանցերի միջոցով.
- Զեղծարարը մուտք է գործում /կոտրում է Ձեր ծանոթ-բարեկամի էջը
- Այդ էջից գրում է Ձեզ, որ նվեր գնելու համար գումարը պետք է վճարվի IDRAM համակարգի կամ TELCELL-ի միջոցով
- Տարբեր պատճառաբանություններով խնդրում է իր փոխարեն փոխանցում կատարել այդ համակարգերով կամ Հայփոստի էլեկտրոնային հասցեով՝ Ձեզ տրամադրելով էլեկտրոնային կեղծ հասցե:

List.am-ի միջոցով.
Եթե list.am կայքում ապրանքի/ծառայության վաճառքի հայտարարություն եք տեղադրել, ապա Ձեզ հետ կապ են հաստատում որպես գնորդ և ապրանքի/ծառայության գումարը փոխանցելու համար խնդրում են Ձեր քարտի տվյալները, այնուհետև դրանք օգտագործվում են գումար հափշտակելու համար:

Քարտից քարտ փոխանցումների միջոցով.
Ձեզ ներկայացնում են ծառայություն/ապրանք, որը ձեռք բերելու համար անհրաժեշտ է նախապես գումարը փոխանցել վաճառողի քարտին: Փոխանցումից հետո ծառայությունը չի մատուցվում: Նման դեպքերում գործարքի գումարը հետ գանձել հնարավոր չէ:

Կեղծ կայքի միջոցով.
Վերջերս շատ են տարածվել կեղծ կայքերը: Կեղծ կայքերից օգտվելով՝ Դուք կատարում եք իրական գործարք, սակայն այդպես էլ ծառայությունը կամ ապրանքը չեք ստանում:

Եվս մեկ անգամ հորդորում ենք և խնդրում.

- Երրորդ անձանց չտրամադրել Ձեզ SMS/mail-ի միջոցով ուղարկված միանգամյա կոդը
- Ստուգել սոցցանցերով Ձեր բարեկամ/ընկեր ներկայացողի էջի իսկությունը
- Ստուգել կայքի իսկությունը Կարծիքներ բաժնում:

Եթե Դուք արդեն կատարել եք նման ոչ արժանահավատ գործարք, անպայման կապ հաստատեք Ձեր բանկի հետ, անմիջապես բլոկավորեք քարտը և ճշտեք գործարքի գումարի հետգանձման հնարավորությունը:

 

Հայտարարված է` 07.06.2022



← Վերադառնալ ցուցակին