Տեխնիկական վերազինման աշխատանքներ
Սիրելի հաճախորդ,
Կոնվերս Բանկի կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավման նկատառումով հուլիսի 2-ին Բանկում իրականացվելու են տեխնիկական վերազինման աշխատանքներ, ինչի պատճառով նույն օրը՝ սկսած 21.15-ից, առժամանակ անհասանելի են լինելու․
- Ինտերնետ բանկինգ համակարգը
- Մոբայլ հավելվածը
- Առցանց վճարումների հարթակը
- Վճարային տերմինալները
- Ապառիկ վարկերի ձևակերպումները
Նշված ժամանակահատվածում Բանկի "Կոտայք", "Զվարթնոց օդանավակայան", "Ավիացիա" և "Շիրակ" մասնաճյուղերը մատուցելու են սահմանափակ ծառայություններ:
Մասնավորապես իրականացվելու են հետևյալ գործարքները
- Կանխիկ մուտք հաշիվներին
- Կանխիկ արտարժույթի փոխանակում
- Կանխիկ վճարման հանձնարարագրերի ընդունում
- ԱԱՀ-ի վերադարձ
Աշխատանքները նախատեսվում է ավարտել հուլիսի 3-ին՝ ժամը 11.00-12.00-ի միջակայքում:
Հայցում ենք Ձեր ներողամտությունը:
Ձեր` Կոնվերս Բանկ
Հայտարարված է` 29.06.2022