Հայտարարություն
Հարգելի հաճախորդ,
Սպասարկումն առավել հարմարավետ պայմաններում կազմակերպելու նպատակով "Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ն (այսուհետ՝ Բանկ) որոշել է Ձեր՝ ոսկու գրավով ապահովված վարկային փաթեթը 19.05.2023թ-ից տեղափոխել Բանկի "Նոր-Նորք" մասնաճյուղ (հասցե՝ ք. Երևան, Գայի պող. 10/6), որտեղից էլ վարկային պարտավորությունների ամբողջական կատարումից հետո կկարողանաք ստանալ գրավադրված ոսկյա իրերը:
Տեղեկացնում ենք նաև, որ վարկային պայմանագրի գծով վճարումները կարող եք իրականացնել Converse Mobile հավելվածի և վճարային տերմինալների միջոցով կամ Բանկի ցանկացած մասնաճյուղում:
Խնդրում ենք այս հանգամանքը հաշվի առնել նաև հետագայում և, անհրաժեշտության դեպքում, ոսկու գրավով ապահովված ֆինանսավորում ստանալու նպատակով Կոնվերս Բանկի "Կոտայք" (hասցե՝ Առինջ համայնք, Բ թաղամաս, 1 փողոց, 17, Առևտրի կենտրոնում) փոխարեն այցելել "Նոր-Նորք" կամ տվյալ ծառայությունը մատուցող ցանկացած այլ մասնաճյուղ:
Սույն ծանուցման վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374 10) 511-211 հեռախոսահամարով, գրել [email protected] էլ. hասցեին կամ այցելել Բանկ:
Շնորհակալ ենք վստահության համար, արժևորում ենք մեր համագործակցությունը:
Հարգանքով՝ Կոնվերս Բանկ
Հայտարարված է` 18.05.2023