Հարկային օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ
ՀՀ hարկային օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) փոփոխությունների և լրացումների արդյունքում ՀՀ ֆինանսական կազմակերպությունները, այդ թվում՝ Կոնվերս Բանկ ՓԲԸ-ն (այսուհետ՝ Բանկ), պարտավոր է հարկային մարմին տրամադրել տեղեկություններ օտարերկրյա պետությունների ռեզիդենտ համարվող հաշվետերերի և վերահսկող անձանց հաշիվների վերաբերյալ։ Հարկային մարմին տրամադրվող տեղեկությունների շրջանակը սահմանվում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) կողմից հրապարակված Միասնական հաշվետվողական ստանդարտով (այսուհետ՝ Ստանդարտ)։
Շարունակելով օգտվել Բանկի ծառայություններից՝ Դուք համաձայնում եք, որ Ձեր հաշիվների վերաբերյալ՝ Օրենսգրքով և Ստանդարտով նախատեսված տեղեկությունները տրամադրվեն հարկային մարմին։
Հայտարարված է` 18.04.2025