Թեժ գիծ +37410 511 211

"Իմ ապագան"

"Իմ ապագան"

Վարկը տրամադրվում է ՀՀ քաղաքացի և/կամ ռեզիդենտ ֆիզիկական անձանց բանկի կողմից հաստատված ԲՈՒՀ-ում ուսման վարձը վճարելու համար

Վարկավորման պայմաններն են`

Արժույթ ՀՀ դրամ
Գումար
  • Նվազագույնը՝ 100,000 ՀՀ դրամ
  • Առավելագույնը` 4 000 000 ՀՀ դրամ, որը չի կարող գերազանցել ամբողջ ուսման վարձը:

Վարկը փոխանցվում է անմիջապես ուսումնական հաստատության հաշվի համարին յուրաքանչյուր կիսամյակ/տարին մեկ ըստ հաճախորդի կողմից տրված վճարման հանձնարարականի

Ժամկետ 12-84 ամիս, բայց ոչ ավելի, քան ուսման մնացած տարիների քանակը
Տոկոսադրույք

17.5%

Գերազանցության մասին տեղեկանքի առկայության դեպքում` 17%

Տրամադրում Առավելագույնը 10 մասնաբաժնով` սակայն ոչ ավելի քան կիսամյակի/1 տարվա վարձի 100 %-ը
Ապահովում
  • Վարկառուի ծնող/ներ/ի /և/կամ այլ այլ անձի անձնական երաշխավորություն,
  • Բանկի պահանջով` այլ գրավ
Վարկային հայտի ուսումնասիրության վճար
0 ՀՀ դրամ
Վարկի տրամադրման վճար
Հաճախորդի հաշվից կգանձվի միանվագ վարկի գումարի 2% մինչև յուրաքանչյուր մասնաբաժնի տրամադրումը:

Վարկը տրամադրվում է ՀՀ քաղաքացի և/կամ ռեզիդենտ ֆիզիկական անձանց, ովքեր հանդիսանում են  Բանկի կողմից ընդունելի ԲՈՒՀ-երի ուսանող:

Հարգելի ուսանող, մենք առաջարկում ենք խնդրի համակարգված մոտեցում, և հնարավորություն ենք տալիս ստանալ վարկ ողջ ուսումնական շրջանի համար: Իսկ մարումը բեռ չի դառնա, քանի որ մենք տրամադրում ենք բավարար ժամանակ:

Մենք տրամադրում ենք վարկեր ինչպես բակալավրի, այնպես էլ մագիստրատուրայի համար:

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Սահմանափակումներ
  • Վարկի գծով մայր գումարի և կուտակված տոկոսների ամսական մարումների առավելագույն չափը չի կարող գերազանցել Վարկառուի և երաշխավորի/ների, ամսական զուտ եկամտի 60 %-ը
  • վարկի տրամադրման պահին առկա բոլոր վարկերի` այդ թվում նաև երաշխավորի/ների գծով, մայր գումարի և կուտակված տոկոսների ամսական մարումների առավելագույն չափը չի կարող գերազանցել Վարկառուի և երաշխավորի/ների ամսական զուտ եկամտի 70%-ը,
  • վարկի դիմելու պահին Վարկառուի և երաշխավորի վարկային պատմության վերջին 12 ամսվա ընթացքում պետք է բացակայի ոչ ստանդարտ, կասկածելի կամ անհուսալի դասով դասակարգում:

Վարկի և տոկոսագումարների մարման կարգ

  • Կատարվում է "Անուիտետային" եղանակով 

Տրամադրման կարգը

  • Վարկը տրամադրվում է առավելագույնը 10 մասնաբաժնով, սակայն ոչ ավելի, քան կիսամյակի կամ մեկ տարվա վարձի 100%-ը:
  • Վարկը փոխանցվում է անմիջապես ուսումնական հաստատության հաշվի համարին յուրաքանչյուր կիսամյակ կամ տարին մեկ` ըստ հաճախորդի կողմից տրված վճարման հանձնարարականի:

Տույժ

Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Վարկառուն Բանկին վճարում է տույժ` ժամկետանց գումարի 0.13% չափով` կետանցի յուրաքանչյուր օրվա համար Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր չեն գանձվում:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

  • Վարկային դիմում
  • Վարկառուի և երաշխավորների/գրավատուների անձը հաստատող փաստաթղթի և հանրային ծառայությունների համարանիշի բնօրինակները կամ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տրամադրված տեղեկանք հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ (չի պահանջվում, եթե հաճախորդը ներկայացնում է նույնականացման քարտ):
  • Երաշխավոր անձի/անձանց աշխատավայրից տեղեկանք, որի տրամադրման ժամկետը չպետք է գերազանցի 20 օրացուցային օրը.
  • Ոչ ձեռնարկատիրական այլ գործունեության իրականացման դեպքում/օր. ներդրումային, գույքը վարձակալության տալու, ներդրումներ ավանդներում և այլն/, համապատասխան եկամուտները հիմնավորող փաստաթղթեր:
  • Ձեռնարկատիրական գործունեության իրականացման դեպքում՝

-տեղեկանք գործունեությունից ստացված եկամուտների վերաբերյալ՝ իրավաբանական անձանց համար;
-ֆինանսական վերլուծություն՝ անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց համար, ընդ որում, անհատ ձեռնարկատեր հանդիսանալու դեպքում նաև տեղեկանք ՊԵԿ-ից՝ պետության հանդեպ վերջինիս ունեցած պարտավորությունների վերաբերյալ:

Անհրաժեշտության դեպքում վարկառուի Ա/Ձ հանդիսանալու դեպքում՝ լիցենզավորում կամ որոշակի գործունեություն իրականացնելու թույլտվություն պահանջող գործունեությամբ զբաղվելու պարագայում՝ համապատասխան լիցենզիան և/կամ թույլտվությունը, եթե վերջինս հանդիսանում է վարկառուի եկամտի վրա էական ազդեցություն ունեցող գործոն:

  • Երաշխավոր ծնողներին պատկանող գույք/եր/ի սեփականության վկայականների պատճենը /առկայության դեպքում/:
  • Տեղեկանք ուսանողի ուսումնական հաստատությունից, որում պետք է նշված լինի ուսանողի անուն ազգանունը, ֆակուլտետը և կուրսը, ուսանողի տարեկան/կիսամյակային վարձի չափը, ուսումնական հաստատության բանկային հաշվի ռեկվիզիտները:
  • Ուսումնական հաստատությունից Ուսանողի ուսման վարձի վճարումն իրականացնելու համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ փաստաթուղթ (հաշիվ-ապրանքագիր, փոխանցման հաշիվ և այլն), եթե սույն տեղեկությունը ներառված չէ տեղեկանքում:
  • Այլ անհրաժեշտ փաստաթղթեր:

Այլ պայմաններ

Վարկի մարման նախորդ երեք տարվա դրական վարկային պատմություն ունենալու դեպքում հաճախորդին առանց լրացուցիչ դիտարկման հնարավորություն է ընձեռնվում ստանալ հաստատված վարկի 10 տոկոսի չափով սահմանաչափ` վարկային քարտի տեսքով:

Վարկերը տրամադրվում են Գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում:

Բանկի համար ընդունելի ԲՈՒՀ-երի ցանկ

Ուշադրություն

Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ հղումում.

Արդյունավետ տոկոսադրույքի հաշվարկման կարգը և օրինակը /համաձայն "Սպառողական կրեդիտավորման մասին" ՀՀ օրենքի/

Ընդհանրական թերթիկ

Ֆինանսներ բոլորի համար