Թեժ գիծ +37410 511 211

Պետական

Պետական ուսանողական վարկ

Ինչո՞վ է առանձնահատուկ Պետական ուսանողական վարկը:

Տվյալ վարկը Բնակարան Երիտասարդներին վարկային կազմակերպության (Ծրագիր) կողմից Վերաֆինանսավորվող Ուսանողական վարկ է:

Վարկը տրամադրվում է ՀՀ քաղաքացիներին պետական և պետական հավատարմագրություն ունեցող ԲՈՒՀ-երի /ցանկը տրամադրվում է "Բնակարան Երիտասարդներին" վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպության կողմից/ բակալավրիատի, մագիստրատուրայի, ինչպես նաև կլինիկական օրդինատուրայի ուսանողների ուսման վարձի վճարման նպատակո

Վարկի պայմանները`

Արժույթ  Գումար Ժամկետ Տարեկան  անվանական տոկոսադրույք Տարեկան  փաստացի տոկոսադրույք Ապահովում
ՀՀ դրամ

Առավելագույնը 2,800,000 ՀՀ դրամ՝ ուսումնառության ամբողջ ընթացքում, առավելագույնը 4 մասնաբաժնով՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա համար մեկ մասնաբաժին, ընդ որում՝ յուրաքանչյուր մասնաբաժնի գումարը չի կարող գերազանցել 700,000 ՀՀ դրամը կամ մեկ ուսումնական տարվա վարձի չափը:

Վարկը փոխանցվում է անմիջապես ուսումնական հաստատության հաշվի համարին յուրաքանչյուր տարին մեկ ըստ հաճախորդի կողմից տրված վճարման հանձնարարականի

Առավելագույն ժամկետը`
  •  120 ամիս, մարման վերջնաժամկետը չպետք է գերազանցի ուսման ավարտից հետո 72-րդ ամիսը

Տրամադրում`

  • Առավելագույնը 4 մասնաբաժնով` սակայն ոչ ավելի քան 1 տարվա վարձը
9%, որից 2%, իսկ գերազանցության դեպքում 3%, սուբսիդավորվում է Ծրագրի կողմից 7.25% (գերազանցության դեպքում ` 6.19%) Վարկառուի ծնողների կամ խնամակալների անձնական երաշխավորություն,

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Սահմանափակումներ
  • Վարկի գծով մայր գումարի և կուտակված տոկոսների ամսական մարումների առավելագույն չափը չի կարող գերազանցել Վարկառուի և երաշխավորի/ների, ամսական զուտ եկամտի, 50 %-ը
  • վարկի տրամադրման պահին առկա բոլոր վարկերի` այդ թվում նաև երաշխավորի/ների գծով, մայր գումարի և կուտակված տոկոսների ամսական մարումների առավելագույն չափը չի կարող գերազանցել Վարկառուի և երաշխավորի/ների ամսական զուտ եկամտի, 60%-ը

Վարկի և տոկոսագումարների մարման կարգ

Կատարվում է "Անուիտետային" եղանակով (հավասարաչափ ամսական մարում) սկսված ուսման ավարտին հաջորդող առաջին ամսվանից, որի մեջ փոփոխական մասերով մտնում են մայր գումարը և կուտակված տոկոսները; մինչ այդ ժամկետը վարկառուին տրվում է արտոնյալ ժամանակահատված, որի ընթացքում յուրաքանչյուր ամիս վճարվում են միայն տոկոսները:

Տույժ

Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Վարկառուն Բանկին վճարում է տույժ` ժամկետանց գումարի 0.13% չափով` կետանցի յուրաքանչյուր օրվա համար Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր չեն գանձվում:

Ապահովում

  •  Վարկառուի ծնողների /միայն մեկ ծնող ունենալու դեպքում՝ մեկի/  և/կամ ընտանիքի անդամ չհանդիսացող վարկունակ երրորդ անձի անձնական երաշխավորություն,
  •  Բանկի պահանջով` այլ գրավ

Բանկ ներկայացվելիք անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

  • Վարկային դիմում
  • Վարկառուի և երաշխավորների անձնագրերի և սոց. քարտերի բնօրինակը և պատճենը,
  • Երաշխավոր անձի/անձանց աշխատավայրից տեղեկանք, որի տրամադրման ժամկետը չպետք է գերազանցի 20 օրացուցային օրը և աշխատանքային գրքույկի պատճեն:
  • Ոչ ձեռնարկատիրական այլ գործունեության իրականացման դեպքում/օր. ներդրումային, գույքը վարձակալության տալու, ներդրումներ ավանդներում և այլն/,համապատասխան եկամուտները հիմնավորող փաստաթղթեր,
  • Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող հաճախորդների դեպքում տեղեկանք գործունեությունից ստացված եկամուտների վերաբերյալ,
  • Երաշխավոր ծնողներին պատկանող գույքի/րի սեփականության վկայականների պատճենը
  • Տեղեկանք ուսանողի ուսումնական հաստատությունից, որում պետք է նշված լինի ուսանողի անուն ազգանունը, ֆակուլտետը և կուրսը, ուսանողի տարեկան վարձի չափը, ուսումնական հաստատության բանկային հաշվի ռեկվիզիտները: Տեղեկանքը տրամադրվում է ուսումնական հաստատության կնիքով, համապատասխան ֆակուլտետի դեկանի ստորագրությամբ:
  • Ուսումնական հաստատությունից Ուսանողի ուսման վարձի վճարումն իրականացնելու համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ փաստաթուղթ (հաշիվ-ապրանքագիր, փոխանցման հաշիվ և այլն);
  • Գերազանց սովորելու դեպքում` առաջադիմությունը հավաստող փաստաթուղթ ;
  • Անձնագրում հաշվառման վայրի վերաբերյալ տեղեկատվության բացակայության դեպքում վարկառուն պետք է ներկայացնի տեղեկանք բնակության վայրից՝ 3րդ ձև:
  • Այլ անհրաժեշտ փաստաթղթեր ըստ բանկի պահանջի:

Այլ պայմաններ

  • Ուսումնառությունը ընդհատելու դեպքում Բանկը իրավունք ունի պահանջել վարկի վաղաժամկետ մարում կամ վերանաել վարկի պայմանները, ներառյալ` տոկոսադրույքը, ժամկետը և մարման ժամանակացույցը:
  • Վարկի տրամադրման պահին թե վարկառուն և թե երաշխավորները չպետք է ունենան չաշխատող կամ այլ խնդրահարույց ֆինանսական պարտավորություն:
  • Վարկի հաստատումը և տրամադրումը իրականացվում է Ծրագրի կողմից վերաֆինասավորվող այլ վարկերի հաստատման գործնթացի օրինակով:
  • Վարկի հաստատման սահմանաչափերը նմանօրինակ են Ուսանողական վարկ գործիքի հաստատման սահմանաչափերին

Ուշադրություն՝
Բոլոր այն վարկերի համար, որոնք համապատասխանում են "Սպառողական կրեդիտավորման մասին" ՀՀ օրենքի պահանջներին, վարկային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո և նախքան վարկային պայմանագրի կնքումը, Բանկը Ձեզ տրամադրում է Անհատական թերթիկ՝ վարկի պայմանների և Ձեր կողմից տրամադրած փաստաթղթերի հիման վրա:

Վարկը տրամադրվում է Գլխամասային գրասենյակում և  մասնաճյուղերում

Ընդհանրական թերթիկ

Տեղեկատվական ամփոփագիր

Ֆինանսներ բոլորի համար