Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

"Կոնվերս Բանկը" ծրագրում է մինչև 2007թ. առաջին կիսամյակի վերջն ընդլայնել վարկային պորտֆելը 45%-ով

26.03.2007

Ինչպես "Կոնվերս Բանկի" Գլխավոր ֆինանսկան վարչության պետ Արմեն Հակոբյանը հայտնեց ԱրմԻնՖոյի թղթակցի հետ տեղի ունեցած հացազրույցում, մինչև 2007թ. առաջին կիսամյակի վերջը "Կոնվերս Բանկը" ծրագրում է ընդլայնել իր վարկային պորտֆելի ծավալը 45%-ով և հասցնել այն 16 մլրդ ՀՀ դրամի"
Ըստ Ա. Հակոբյանի` Բանկի ընթացիկ վարկային պորտֆելը կազմում է 11 մլրդ ՀՀ դրամ, որից դրամային վարկերին բաժին է հասնում 6.7 մլրդ ՀՀ դրամ, դոլարային վարկերին` 11 մլն ԱՄՆ դոլար, իսկ եվրոյով վարկերին` 1 մլն եվրո:
Նշենք, որ "Կոնվերս Բանկը" հանդիսանում է մի շարք միջազգային վարկավորման ծրագրերի մասնակից, այդ թվում` Համաշխարհային Բանկի` Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագրի (ARSP), Զարգացման Միջազգային Գործակալության (IDA) կողմից աջակցվող գյուղական տնտեսությունների և փոքրածավալ գյուղատնտեսական ձեռնարկությունների զարգացման ծրագրի, Գյուղատնտեսության Զարգացման Միջազգային Հիմնադրամի (IFAD)` Գյուղական տարածքների զարգացման ծրագրի, Գերմանա-Հայկական Հիմնադրամի (GAF)` Փոքր և միջին ձեռնարկատիրական վարկավորման և էքսպրես-24 վարկերի տրամադրման ծրագրի, Գերմանական բանկային խմբի (KfW)` Վերականգնվող էներգիայի զարգացման ծրագրի, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID)` Փոքր և միձին բիզնեսի զարգացման վարկային երաշխիքների տրամադրման ծրագրի:

"ԱՐՄԻՆՖՈ"

← Վերադառնալ ցուցակին