Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

Դեպի կապիտալի շուկա

12.12.2008

«Կոն­վերս բան­կը» պար­տա­տոմ­սե­րը թո­ղար­կել է երեք տա­րի ժամ­կե­տով, տա­րե­կան 10.64% եկամ­տա­բե­րու­թյամբ: Պար­տա­տոմ­սե­րը կթո­ղարկ­վեն տրանշ­նե­րով (մաս-­մաս): Ար­դեն մեկ շա­բա­թից ներդ­րող­նե­րը կա­րող են ձեռք բե­րել առա­ջին թո­ղարկ­ման (ընդ­հա­նուր ծա­վա­լը՝ 300 մլն դրամ) պար­տա­տոմ­սե­րը: Պար­տա­տոմ­սի ան­վա­նա­կան ար­ժեքը 50 հազ. դրամ է:

Ըստ «Կոն­վերս բան­կի» գոր­ծա­դիր տնօ­րեն Արա­րատ Ղու­կաս­յա­նի` Հա­յաս­տա­նում առա­ջին ան­գամ է, որ բան­կը պարտա­տոմ­սե­րի թո­ղարկ­ման ծրագ­րա­յին առա­ջարկ է անում, այն էլ` երեք տա­րի ժամ­կե­տով: Բո­լոր տրանշ­նե­րով թողարկ­ված պար­տա­տոմ­սերն էլ շր­ջա­նառ­վե­լու են Հա­յաս­տա­նի ֆոն­դա­յին բոր­սա­յում: Տե­ղա­բաշ­խումն իրա­կա­նաց­նում է «Կա­պի­տալ Ասեթ Մե­նեջ­մենթ» ներդ­րու­մա­յին ըն­կե­րու­թյու­նը:

«Կոն­վերս բան­կի» գոր­ծա­դիր տնօ­րե­նի տե­ղա­կալ Տիգ­րան Դավ­թյա­նը «Կա­պի­տա­լին» հայտ­նեց, որ 10,64% տոկոսադրույ­քը շու­կա­յի ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի ու սպա­սում­նե­րի արդ­յունքն է` որ­պես մի­ջին շու­կա­յա­կան տոկոսադ­րույք: «Ուղ­ղա­կի չու­զե­ցինք կլո­րաց­նել,- ասում է Դավ­թյա­նը,- Հաշ­վի է առն­վել նաև այն հան­գա­ման­քը, որ պար­տա­տոմ­սը մի­ջին­ժամ­կետ է [ներ­կա­յումս բոր­սա­յում շր­ջա­նա­ռու­թյան մեջ գտն­վող ամե­նա­եր­կա­րա­ժամ­կետ պարտա­տոմ­սը], իսկ որոշ առևտրա­յին բան­կեր բարձ­րաց­րել են իրենց ավանդ­նե­րի տո­կո­սադ­րույ­քը մինչև 11%»:

Հե­տաքրք­րիր է, որ «Կոն­վերս բանկն» ավանդ­ներ ըն­դու­նում է 10,5%-ով: Այ­սինքն` թո­ղարկ­ված պար­տա­տոմ­սի տոկո­սադ­րույ­քը փոքր­-ինչ բարձր է ավան­դի տո­կո­սադ­րույ­քից: «Ինձ թվում է՝ 10,64 տո­կո­սադ­րույ­քը բա­վա­կան գրա­վիչ է»,- ասում է «Կոն­վերս­ բան­կի» փոխտ­նօ­րե­նը` չբա­ցա­ռե­լով հա­ջորդ տրանշ­նե­րի ժա­մա­նակ տո­կո­սադ­րույ­քի վերանայման հնա­րա­վո­րու­թյու­նը:

Նշենք, որ Երևանի ֆոն­դա­յին բոր­սա­յում ցու­ցակ­ված պար­տա­տոմ­սե­րը, որ­պես կա­նոն, թո­ղարկ­վել են 9-12% միջակայ­քում: Մաս­նա­վո­րա­պես, «Արա­րատ­բան­կի» պար­տա­տոմ­սե­րի եկամ­տա­բե­րու­թյու­նը 9% է, սա­կայն այն թողարկ­վել է մինչև ֆի­նան­սա­կան ճգ­նա­ժա­մը: Առա­վե­լա­գույն` 12% եկամ­տա­բե­րու­թյուն ու­նեն «Էքսպ­րես կրե­դիտ» վար­կա­յին կազ­մա­կեր­պու­թյան պար­տա­տոմ­սե­րը:

Վեր­ջին շր­ջա­նում ֆի­նան­սա­կան շու­կա­յում նկատ­վում է տո­կո­սադ­րույք­նե­րի աճ: Առևտրա­յին բան­կե­րի շր­ջա­նում ուժեղա­ցել է մր­ցակ­ցու­թյու­նը մի­ջոց­նե­րի ներգ­րավ­ման առու­մով: 2008թ. բան­կե­րը մի­ջոց­ներ ներգ­րա­վե­լու հա­մար հիմնա­կա­նում օգտ­վում էին ավանդ­նե­րից` առա­ջար­կե­լով տար­բեր տե­սա­կի ավանդ­ներ և բա­վա­կան բարձր տոկոսադրույք­ներ: Սա­կայն սր­վող մր­ցակ­ցու­թյու­նը ստի­պում է փնտ­րել նոր գոր­ծիք­ներ: Դրան­ցից մե­կը պարտատոմսե­րի թո­ղար­կումն է: Չի բա­ցառ­վում, որ 2009թ. բան­կա­յին մր­ցակ­ցու­թյան հիմ­նա­կան ուղ­ղու­թյու­նը դառնա հենց պար­տա­տոմ­սե­րի շու­կան:

Սա­կայն հարկ է նշել, որ բնակ­չու­թյունն առայժմ այն­քան էլ ակ­տիվ չէ պար­տա­տոմ­սեր գնե­լիս: Ավան­դը, քաղաքացինե­րի կարծիքով, ավե­լի պարզ և հու­սա­լի մի­ջոց է, քան ցան­կա­ցած ար­ժե­թուղթ: Սա­կայն, ամե­նայն հավանա­կա­նու­թյամբ, առա­ջար­կի ընդ­լայ­նու­մը և դրան զու­գա­հեռ քա­րոզ­չա­կան և գո­վազ­դա­յին մի­ջոց­նե­րի կի­րա­ռու­մը կն­պաս­տեն նաև բնակ­չու­թյան ազատ մի­ջոց­նե­րի ուղ­ղորդ­մա­նը պար­տա­տոմ­սե­րի շու­կա:

http://cdaily.am/home/paper/2008_12_12/news/2845/

ԿԱՊԻՏԱԼ

← Վերադառնալ ցուցակին