"Կոնվերս բանկը" սկսել է միջնաժամկետ պարտատոմսերի արժեկտրոնների վճարումը
18.03.2009
"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն մարտի 16-ից սկսել է անվանական միջնաժամկետ պարտատոմսերի արժեկտրոնների վճարումը:
Մեկ պարատոմսի դիմաց վճարվող արժեկտրոնի չափը կազմում է 787,1 դրամ (տվյալ արժեկտրոնի վճարման ենթակա ընդհանուր գումարը` 7.871.000):
Բանկի հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, մարտի 17-ի դրությամբ բանկն արդեն վճարել է մոտ 7.866.277 դրամ:
Հիշեցնենք, որ "Կոնվերս բանկը" իր անվանական, միջնաժամկետ պարտատոմսերի թողարկման առաջին տրանշի տեղաբաշխումը սկսել էր անցած տարվա դեկտեմբերի 16-ին:
Տեղաբաշխված պարտատոմսերի անվանական ծավալը կազմում է երեք հարյուր միլիոն դրամ, մարման ժամկետը 3 տարի է, տարեկան եկամտաբերությունը` 10,64 տոկոս: Պարտատոմսերի արժեկտրոնները վճարվում են եռամսյակային հաճախականությամբ:
Բանկի կողմից թողարկված պարտատոմսերի ընդհանուր անվանական ծավալը կազմում է մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն դրամ` հիսուն հազար հատ` յուրաքանչյուրը երեսուն հազար դրամ անվանական արժեքով: Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է մեկից ավելի տրանշերով:
http://banker.am/news.php?news_cat_id=8&news_id=3820&lang=1
BANKER.AM