Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

BANKER.AM / "Կոնվերս բանկը" սկսում է "Գարուն" նոր ժամկետային ավանդի ակցիան` ուղղված կանանց

09.03.2010

"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն մարտի 9-ից մինչև մայիսի 31-ը կազմակերպում է նոր տեսակի "Գարուն" ժամկետային ավանդի ընդունման ակցիա` ուղղված կանանց:

Միայն իգական սեռի ավանդատուների համար ավանդներն ընդունվում են ՀՀ դրամով: Նվազագույն գումարը` 50 հազար ՀՀ դրամ, ժամկետը` 6 ամիս: Տոկոսադրույքը. ՀՀ դրամով 6 ամիսը` 10 տոկոս, 9 ամիսը` 11 տոկոս, 12 ամիսը` 12 տոկոս և 18 ամիսը` 13 տոկոս: Տոկոսադրույքի վճարումը կատարվում է ժամկետի վերջում:

Ակցիայի ընթացքում իգական սեռի ներկայացուցիչ ավանդատուներին տրամադրվում է VISA CLASSIC լուսանկարով քարտ հետևյալ պայմաններով. տարեկան սպասարկման վարձը` անվճար, վարկային սահմանաչափի տրամադրում` ավանդի արժույթով, մինչև ավանդային պայմանագրի գործողության ժամկետը, ինչպես նաև վարկային սահմանաչափի սահմանում` ավանդի գումարի 100 %-ի չափով:

http://banker.am/news.php?news_cat_id=8&news_id=8360&lang=1&color=b

BANKER.AM

← Վերադառնալ ցուցակին