Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

BANKS.AM / "Կոնվերս բանկը" ներդրել է առարկայազուրկ ոսկու հաշիվ

25.05.2010

«Կոնվերս բանկը» գործարկել է նոր ծառայության` առարկայազուրկ ոսկու հաշիվ:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, առարկայազուրկ ոսկու հաշիվ է հանդիսանում առանց ձուլակտորների անհատական հատկանիշների ոսկու հաշվառումը:

Հաշիվ բացելիս առարկայազուրկ ոսկու հաշվի ամբողջ ծավալով բանկը հաճախորդի հանձնարարությամբ ձեռք է բերում համապատասխան քանակությամբ ոսկի: Հաշիվը մուտքագրվում է 999.9 հարգի ոսկու քանակի` տվյալ օրվա գնին համարժեք դրամով:

Բանկային այլ հաշիվների նման, յուրաքանչյուր պահի հաճախորդը հնարավորություն ունի փակելու առարկայազուրկ ոսկու հաշիվը:

Ի տարբերություն այլ հաշիվների, ոսկու հաշիվը փակելիս հաճախորդը կարող է ետ ստանալ ձեռք բերված ոսկու քանակին համարժեք գումարը տվյալ օրվա ոսկու փոխարժեքով, կամ պատվիրել համապատասխան քաշի ոսկու ստանդարտացված ձուլակտոր:

http://banks.am/am-news-2-4570.html

BANKS.AM

← Վերադառնալ ցուցակին