Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

ԱՐՄԻՆՖՈ / "Կոնվերս բանկը" ներդնում է նոր գործիքներ

08.06.2010

Պարոն Դավթյան, հայտնի է, որ 2009թ. երկրորդ կիսամյակում տեղի են ունեցել փոփոխություններ "Կոնվերս բանկի" խորհրդի և վարչության կազմում: Ինչպես անդրադարձան այդ փոփոխությունները բանկի քաղաքականության և ռազմավարության վրա:

Իսկապես, 2009թ. բանկի խորհրդի կազմը համալրվեց երկու նոր անդամներով: Այդ փորձագետների հարուստ փորձը շատ է օգնում մեզ: Բանկի խորհրդին կից ստեղծվել է Վարկերի և հաշվապահական հաշվառման հանձնաժողովը, խստացվել է ռիսկերի կառավարումը` խոշոր վարկերի գծով վերահսկողության ուժեղացման նպատակով: Ընդհանուր առմամբ, եթե գլոբալ խոսենք, խորհրդում նոր անդամների և ղեկավարների ընդգրկումը չհանգեցրեց բանկի քաղաքականության զգալի փոփոխությունների, պարզապես խստացվեց մոտեցումն աշխատանքի հանդեպ: Բանկը շարունակում է մնալ ունիվերսալ և կատարել նույն գործառույթները: Թերևս միակ էական փոփոխությունը եղել է վատ ակտիվների հետբերման բաժնի ստեղծումը: Այդ բաժնի աշխատանքի արդյունավետությունն ակնհայտ է:

Բանկային համակարգում ընթանում է ակտիվների պորտֆելների վերաբաշխումը: "Կոնվերս բանկը" միշտ եղել է ունիվերսալ բանկ, որի մանրածախ վարկերի պորտֆելը զարգացել է կորպորատիվ պորտֆելի հետ համաչափ: Սակայն այդ հարաբերակցությունը պետք է որոշ չափով փոխվեր ճգնաժամի ընթացքում, երբ մանրածախ վարկավորման ծավալները զգալիորեն կրճատվեցին: Բացի այդ, շուկայում հայտնվեցին նոր մասնակիցներ, որոնք նպատակ դրեցին նվաճել հիմնական հաճախորդների բազան, այդ թվում նաև արտահանող և ներմուծող ընկերությունների` նրանց միջոցով խոշոր ֆինանսական հոսքեր ներգրավելու նպատակով: Այդ իրադրությունը փոխեց շուկան: Ինչպիսին էր դրա ազդեցությունը "Կոնվերս բանկի" վրա: Ինչ փոփոխություններ տեղի ունեցան 2009թ. երկրորդ կիսամյակում և ինչ դիրք է ներկայումս գրավում բանկը:

Բանկը շարունակում է մնալ ունիվերսալ, և մենք մտադիր չենք դուրս գալ նախկինում նվաճված սեգմենտներից: Մենք պլանավորում ենք ավելացնել ՓՄՁ բաժինը վարկային պորտֆելի մեջ: Եթե այժմ պորտֆելի կեսը կազմում են կորպորատիվ վարկերը, ապա մենք պետք է նրանց կազմում ավելացնենք հենց ՓՄՁ վարկերի ծավալը, միևնույն ժամանակ շարունակելով կարևորել նաև խոշոր վարկերը: Կարծում եմ, որ ճգնաժամի ընթացքում խոշոր վարկեր տրամադրելը ճիշտ չէ, առավել նպատակահարմար է ավելի փոքր վարկերի տրամադրումը: Այսպես, օրինակ, իմ կարծիքով ավելի քիչ ռիսկային է 500.000 դրամ գումարով 10 վարկի, քան 5 միլիոն դրամ գումարով մեկ վարկի տրամադրումը: Այդ դեպքում, պորտֆելի կազմում կգերիշխեն փոքր և միջին բիզնեսի զարգացմանը տրամադրված վարկերը և մանրածախ վարկերը: Ֆինանսավորման աղբյուրները մեր բանկում բավականաչափ դիվերսիֆիկացված են: Բանկը մասնակցում է Հայաստանում իրականացվող գրեթե բոլոր միջազգային ծրագրերին, այդ թվում ՀԲ, KfW, Հազարամյակի Մարտահրավերներ, ԳԶՄՀ, ԳՁՓԱԳԶ և այլն, ինչպես նաև հիփոթոքային ծրագրերին: Չնայած ռուսական կայունացնող վարկի միջոցների վերաֆինանսավորումը Կենտրոնական բանկի կողմից արդեն ավարտվել է, մենք ունենք նաև Եվրոպական բանկի կողմից տրամադրված վարկային գիծ: Բացի այդ, ներկայումս մենք բանակցում ենք երկու միջազգային կազմակերպությունների հետ` վարկային գծեր բացելու ուղղությամբ:

ՄԻնչև տարեվերջ մենք պլանավորում ենք 20-25%-ով ավելացնել ՓՄՁ պորտֆելը ` հասցնելով այն առնվազն 20 միլիոն ԱՄՆ դոլարի, իսկ մանրածախ վարկերի պորտֆելը` 20-30%-ով, հացնելով մինչև 70 միլիոն ԱՄՆ դոլար:

Ինչ նոր պրոդուկտներ է բանկը պարտաստվում ներմուծել շուկա իր հիմնական ուղդությունը` որակյալ մանրածախ վարկավորումն այս դժվար ժամանակներում պահպանելու համար, որով բանկը զբաղվում է արդեն երկար տարիներ և արդեն ունի փորձված տեխնոլոգիաներ:

Այժմ մենք աշխատում են բոլոր պրոդուկտների` ինչպես վարկային, այնպես էլ ավանդային, տեսականին ընդլայնելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ, մենք ձգտում ենք պահպանել ճկունություն և չմերժել ոչ մի հաճախորդի` իրեն անհրաժեշտ ծառայությունների մատուցման հարցում: Մենք խստացրել ենք հաճախորդների հանդեպ մեր պահանջները, սակայն երբեք չենք դադարեցրել այս կամ այն ծառայությունների տրամադրումը: Հատկանշական է, որ նույնիսկ ճգնաժամի ընթացքում մենք շարունակում էինք արտոնյալ պայմաններ առաջարկել մեր հաճախորդներին, օրինակ` տրամադրել վարկեր ավելի ցածր սակագներով:

Մենք ունենք նաև ավանդների լայն տեսականի` սկսած 1 ամսից մինչև 16 տարի, ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով: Կան կուտակային և սովորական ավանդներ: Վերջերս մենք ներմուծեցինք բանկային հաշվի նոր տեսակ` առարկայազուրկ մետաղական հաշիվ, որի վրա մուտք ենք անում հաճախորդին պատկանող ոսկին գրամներով, առանց ձուլակտորների անհատական հատկանիշների հստակեցման: Հաշիվը բացելիս, հաճախորդի հանձնարարությամբ, բանկը գնում է ոսկի` իր հաշվի ամբողջ ծավալին համապատասխան քանակությամբ: Հաշիվը համալրվում է դրամային համարժեքով` հիմք ընդունելով 999,9 հարգի ոսկու տվյալ օրվա գինը: Ինչպես մնացած բանկային հաշիվների դեպքում, հաճախորդը կարող է համալրել իր մետաղական հաշիվը, ինչպես նաև կատարել առարկայազուրկ փոխանցումներ ոսկով: Բացի այդ, ներկայումս մենք վաճառում ենք ոսկու ստանդարտացված ձուլակտորներ` 1 գրամից մինչև 12 կգ, որոնք ձեռք են բերվում տարբեր մատակարարներից: Մենք ձգտում ենք ներմուծել նոր գործիքներ: Կցանկանայի նաև հիշեցնել, որ մեր բանկն առաջիններից ներմուծեց "Մանուկ" և "Թոշակ" ավանդները, որոնք շատ շահավետ պրոդուկտներ են: Դրանց գծով եկամտաբերությունը հաշվարկելիս, ստացվում է բավականին խոշոր տոկոս: Ինչ վերաբերում է վարկային պրոդուկներին, ապա նույնիսկ ճգնաժամի կիզակետում մենք նույնիսկ մեկ օրով չդադարեցինք ոչ ֆիզիկական, ոչ էլ իրավաբանական անձանց վարկավորումը: Մենք պարզապես խուճապի չմատնվեցինք և չէինք առաջարկում մեր հաճախորդներին փոխարկել իրենց դրամային վարկերը դոլարայինի: Այսինքն, մենք անկեղծ էինք մեր հաճախորդների նկատմամբ:

Բացի այդ, մենք նպատակ ենք հետապնդում առաջնային դիրքեր գրավել վարկային քարտերի գծով: Ինչպես գիտեք, բացի VISA-յի անդամ լինելուց, մենք դարձել ենք MasterCard համակարգի լիիրավ անդամ և աշխատելու ենք մի քանի ուղղություններով` մշակելով նոր պրոդուկտներ: Քարտային բիզնեսում հիմնական շեշտը մենք դնում ենք աշխատավարձային ծրագրերի վրա:

Կարևոր է նաև այն, որ մենք մեծ ուշադրություն ենք դարձնում որակի վերահսկմանը ոչ միայն գլխամասային գրասենյակում, այլև բոլոր մասնաճյուղերում: Մենք աշխատանքներ ենք կատարում ՏՏ հիմքի վրա նոր ծառայությունների մատուցման ուղղությամբ, հաշվի առնելով այն, որ մեր ամբողջ ՏՏ բազան այժմ միջազգային մակարդակի վրա է: Պարբերաբար մեզ այցելում է ՏՏ խորհրդատուն Արգենտինայից և ստուգում է տեղեկությունների անվտանգությունը, ռեզերվային կենտրոնները: Բացի այդ, մենք ներմուծել ենք նոր պրոդուկտ` e-banking: Ինչպես տեսնում եք, մեր մոտ տեղի է ունենում հակառակ գործընթաց` այժմ մենք փնտրում ենք հաճախորդների. չէ որ ներկայումս լավ հաճախորդներ գտնելը դժվար է, հատկապես ՓՄՁ գծով:

Որն է բանկի քաղաքականությունը տոկոսադրույքների գծով և ինչպես են բանկի վրա անդրադարձել ԿԲ-ի կողմից ձեռնարկված միջոցները` դոլարի արժեվորումը զսպելու ուղղությամբ:

Ստացվեց այնպես, որ դրամը վերացավ շուկայից: Այսօր շուկայում կան երկու հիմնախնդիրներ. առաջինը` ներգրավվող միջոցների և վարկավորման ժամկետների տարբերությունն է, ինչը հանգեցնում է որոշակի ժամանակային ճեղքվածքի: Երկրորդ խնդիրը դրամային ռեսուրսների պակասն է, մինչդեռ հաճախորդների մոտ առկա է հենց դրանց պահանջարկը, որովհետև նրանց երամուտները ՀՀ դրամով են:

Ինչպես եք գնահատում անհուսալի վարկերի խնդիրը բանկում և ընդհանրապես երկրի բանկային համակարգում:

Ինչպես գիտեք, 2009թ. մենք գրանցեցինք կորուստ, որը բաղկացած էր երկու բաղադրիչներից: Առաջինը արտարժույթի գերագնահատումն է, որի պատճառով մենք կորցրեցինք բավականին խոշոր գումարներ, և երկրորդը` պորտֆելի զտումը վատ վարկերից: Հատկանշական է, որ մեր ներքին պահանջները վարկառուների նկատմաբ որոշ դեպքերում ավելի խիստ են, քան Կենտրոնական Բանկի կողմից սահմանած պահանջները: Զտելով պորտֆելը դեռևս 2009թ., մենք փորձում էինք անկեղծ լինել ոչ միայն մեր հիմնադիրների, այլև մեր հաճախորդների նկատմամբ: Կարևորն այն է, որ ճգնաժամի ընթացքում տրամադրված վարկերի որակը մեր պորտֆելում բավականին լավ մակարդակի վրա է: կարծում եմ, բանկերից շատերին դեռևս սպասվում է անհուսալի վարկերի դուրսգրումը: Ներկայումս մենք փորձում ենք աշխատել նաև այդ վարկառուների հետ և օգնել նրանց` հաղթահարելու ճգնաժամի հետևանքները հստակ ճգնաժամային կառավարման միջոցով:

Այս տարի մենք արդեն հատել ենք դրական շեմը և մտադիր ենք պահպանել այդ ցուցանիշը մինչև տարեվերջ: Հոռետեսական կանխատեսումներով, տերեվերջին մենք կստանանք շահույթ առնվազն 1.5 միլիարդ ՀՀ դրամի չափով, մինչդեռ 2010թ. առաջին եռամսյակի ընթացքում մենք ապահովել ենք մոտ 625 միլիոն ՀՀ դրամի շահույթ:

http://www.finport.am/view-lang-rus-newsarticle-12700.html

ԱրմԻնֆո

← Վերադառնալ ցուցակին