Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

Կոնվերս Բանկի հերթական «Շախմատային երկխոսությունը»

11.03.2013

Կոնվերս բանկը շարունակում է իր արդեն ավանդույթ դարձած «երկխոսությունների» շարքը:
Հերթական «Շախմատային երկխոսությունն» այս անգամ տեղի է ունեցել ս.թ. մարտի 10-ին, TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, որտեղ շախմատի սեղանների շուրջ էին հավաքվել TUMO-ի, Գյումրիի շախմատի դպրոցի սաները, աշխարհահռչակ գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը:

Մրցույթին մասնակցում էին նաև Կոնվերս Բանկի շախմատասեր հաճախորդները, որոնք խաղի մասին տեղեկացել և մասնակցելու ցանկություն էին հայտնել Բանկի Facebook-ի էջի միջոցով:


«Շախմատային երկխոսության» մասնակիցներին ընձեռվեց եզակի հնարավորություն` անհատապես ծանոթանալ և մրցել հանրահռչակ գրոսմայստերներ` Վլադիմիր Հակոբյանի, Գաբրիել Սարգսյանի և Աշոտ Նադանյանի հետ:
Երիտասարդ մասնակիցներից երեքին հաջողվեց 2-ժամյա թեժ պայքարն ավարտել «ոչ-ոքի» արդյունքով:
Մրցույթից հետո գրոսմայստերները պատասխանեցին մասնակիցների հարցերին: «Ինձ համար մեծ պատասխանատվություն է խաղալ հատկապես երիտասարդ շախմատիստների հետ, քանի որ նրանցից յուրաքանչյուրի մեջ ապագա չեմպիոն եմ տեսնում», - ասաց Վադիմիր Հակոբյանը, պատասպանելով մասնակիցներից մեկի հարցին»:

Մանրամասն՝ http://tert.am/am/news/2013/03/11/converce-chess/
http://blognews.am/arm/news/43645/konvers-banki-hertakan--shakhmatayin-erkkhosutyuny.html
http://www.panarmenian.net/arm/news/149238/
http://1in.am/arm/business_companies_167435.html

← Վերադառնալ ցուցակին