Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

Կոնվերս Բանկը բացել է իր նոր «Դավթաշեն» մասնաճյուղը

12.03.2013

Մարտի 12-ին Դավթաշեն, 3-րդ թաղամաս, 18/6 տարածք հասցեում պաշտոնապես բացվեց Կոնվերս Բանկի 33-րդ մասնաճյուղը: ՛՛Դավթաշեն՛՛ մասնաճյուղը լավագույնս հարմարեցված է բանկային ժամանակակից ծառայությունների սպասարկման ստանդարտներին, հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով և հմուտ անձնակազմով, ասվում է բանկի հաղորդագրության մեջ: Իրավաբանական անձանց սպասարկումն առանձնացված է, ինչը հնարավորություն է տալիս տարանջատել հաճախորդներին ու նրանց կողմից իրականացվող գործարքները՝ իրականացնելով առավել արագ սպասարկում:

Հիշեցնենք, որ դեկտեմբեր ամսից բացվել և արդեն գործում է նաև Կոնվերս Բանկի «Զեյթուն» մասնաճյուղը: Բացի այդ, օրերս նոր հասցեում բարելավված նոր պայմաններով վերագործարկվեց Սևան քաղաքի մասնաճյուղը: Շուտով կբացվեն Կոնվերս Բանկի ևս 2 նոր մասնաճյուղեր՝ Աշտարակ և Դիլիջան քաղաքներում:

Մանրամասն՝ http://www.panarmenian.net/arm/news/149480/

http://www.armnewstv.am/hy/1363112092#.UT-BlU4X--E.facebook

← Վերադառնալ ցուցակին