Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

«Կոնվերս բանկը» պարգևատրել է 100.000-րդ քարտապանին

12.04.2013

«Կոնվերս Բանկ»-ում կայացել է հոբելյանական հաճախորդին պարգևատրության արարողություն: Մասնավորապես, ինչպես տեղեկանում ենք բանկի տարածած հաղորդագրությունից, պարգևատրվել է «Կոնվերս Բանկի» 100.000-րդ քարտապանը՝ Բաղդասար Ոսկանյանը: « Կոնվերս Բանկի հոբելյանական հաճախորդ դառնալն ինձ համար շատ հաճելի անակնկալ էր: Բանն այն է, որ աղջիկս էր ինձ համար պատվիրել կից քարտ, որն էլ դարձավ 100.000-երորդը», - ասել է Բաղդասար Ոսկանյանը:


«Կոնվերս Բանկի» գործադիր տնօրենի առաջին տեղակալ Արթուր Հակոբյանը կարևորել է անկանխիկ գործարքների նշանակությունը վճարահաշվարկային համակարգի զարգացման գործում: «Մենք անընդհատ աշխատանքներ ենք տանում քարտերի սպասարկման ցանցի ընդլայնման ուղղությամբ, ինչի շնորհիվ մեր հաճախորդների թվին զուգահեռ շարունակաբար աճում է նաև Բանկի պլաստիկ քարտերով գործարքներ իրականացնողների քանակը: Սա նաև վկայում է հաճախորդների կողմից մեր նկատմամբ վստահության ամրապնդման մասին»,- ասել է պարոն Հակոբյանը:

Մանրամասները՝

http://www.tert.am/am/news/2013/04/12/converse-bank/

http://www.1in.am/arm/armenia_economy_175689.html

← Վերադառնալ ցուցակին