Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

Կոնվերս Բանկի հերթական «Մշակութային երկխոսությունն» ընթացավ գեղանկարիչ Արթուր Սարգսյանի աշխատանքների ներքո

12.07.2013

Ս.թ. հուլիսի 12-ին “Դալան” արվեստի սրահում տեղի ունեցավ ժամանակակից գեղանկարիչ Արթուր Սարգսյանի ինքնատիպ գործերի նոր ալբոմի շնորհանդեսը և գեղանկարչի աշխատանքների ցուցահանդեսը՝ Կոնվերս Բանկի հովանավորությամբ:

Շնորհանդեսին ներկա էին Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարեզ Ռիվերան, միջազգային գրոմայստեր Լևոն Արոնյանը, հայ անվանի արվեստագետներ, օտարերկրյա հյուրեր:

Ծագումով գյումրեցի Արթուր Սարգսյանն ապրում և ստեղծագործում է Երևանում: Արթուր Սարգսյանն այն գեղանկարիչներից է, ով գրեթե ամեն տարի ստանում է անհատական ցուցահանդեսների հրավերներ աշխարհի տարբեր երկրներից: Որպես ժամանակակից գեղանկարչի նրան ճանաչում են Գերմանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում, Իսպանիայում, Ճապոնիայում, Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում:

“Հայ ավանդական մշակույթը մեզ այսօր հասանելի է` շնորհիվ այն մարդկանց ու կազմակերպությունների, ովքեր ջանք չենք խնայել այդ արժեքները պահպանելու համար: Ժամանակակից արվեստի գործերը, ցավոք սրտի, ցուցադրվում և իրացվում են հիմնականում արտերկրում և մեր հայ հասարակությունը ինչ-որ տեղ անմանսն է մնում նորագույն արվեստից”, - իր խոսքում ասաց Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:

Պարոն Դավթյանը նաև նշեց, որ Կոնվերս Բանկն իր մշակութային երկխոսությունների միջոցով ձգտում է ստեղծել շփման եզրեր ինչպես ավանդական մշակույթի, այնպեսև ժամանակակից արվեստի հետ, որպեսզի վաղվա սերունդը ճանաչի այն հոգևոր արժեքները, որոնք ստեղծվում են այսօր:

Ցուցահանդեսը կազմակերպվել էր Կոնվերս Բանկի 20-ամյա հոբելյանական տարվա ծրագրի շրջանակներում: Այս տարի Բանկն արդեն իսկ անց է կացրել մի շարք “երկխոսություններ”, այդ թվում նաև մշակութային, որոնց նպատակն է՝ նպաստել հոգևոր արժեքների պահպանմանն ու տարածմանը:

Ցուցահանդեսը կգործի մինչև ս.թ. օգոստոսի 12-ը:

Մանրամասները՝

http://blognews.am/arm/news/66879/konvers-banki-hertakan-mshakutayin-erkkhosutyunn-yntacav-gexankarich-artur-sargsyani-ashkhatanqneri-nerqo.html#.UePCPoCFijY.facebook

http://www.tert.am/am/news/2013/07/15/converce/

http://www.1in.am/arm/armenia_society_199086.html

http://www.banks.am/am/news/newsfeed/8461/

http://news.am/arm/news/162605.html

← Վերադառնալ ցուցակին