Կոնվերս Բանկը՝ Հայկական անիմացիայի 75- ամյակին նվիրված բացօթյա ցուցադրումների հովանավոր
14.08.2013
Կոնվերս Բանկն իր հիմնական գործունեությանը զուգահեռ մշտապես ձգտում է մասնակցել երկրի մշակութային արժեքների պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը: “Մշակութային երկխոսությունները” Բանկի համար արդեն դարձել են բարի ավանդույթ:
Առաջիկայում Կոնվերս Բանկի և “ՌԵԱՆԻՄԱՆԻԱ” միջազգային անիմացիոն կինոփառատոնի կազմակերպիչների համատեղ ջանքերով կանցկացվեն հայկական անիմացիայի 75-ամյակին նվիրված ֆիլմերի բացօթյա ցուցադրումներ, որոնք տեղի կունենան օգոստոսի 17-ից հոկտեմբերի 31–ը՝ յուրաքանչյուր շաբաթ երեկո, Երևանի Սիրահարների այգու Ռոբերտ Պողոսյանի ամֆիթատրոնում: Այցելուները հնարավորություն կունենան վայելելու հայկական անիմացիայի վարպետների ճանաչված ու սիրված ֆիլմերը:
Այդ ընթացքում՝ հոկտեմբերի 26-ին կմեկնարկի նաև «ՌԵԱՆԻՄԱՆԻԱ» միջազգային անիմացիոն 5-րդ կինոփառատոնը, որը կընթանա մինչև հոկտեմբերի 31-ը: Հայ անիմատորների հետ մեկտեղ փառատոնին հրավիրված են մասնակցելու արտերկրի անիմացիոն արվեստի առաջատար մասնագետները:
Հայկական անիմացիայի հոբելյանական ծրագրի շրջանակներում կանցկացվի նաև “Լավագույն անիմացիոն հոլովակ” թեմատիկ մրցույթ, որի նպատակն է խթանել հայ երիտասարդ անիմատորների գործունեությունը, ներգրավել նոր երիտասարդների և օգնել նրանց կատարելու իրենց առաջին քայլերը։ Մրցույթի հաղթողների համար Կոնվերս Բանկը սահմանել է հատուկ մրցանակներ, որոնք հանդիսավորությամբ կհանձնվեն «ՌԵԱՆԻՄԱՆԻԱ» փառատոնի ավարտին:
Հիշեցնենք,
որ 2013 թվականը Կոնվերս Բանկի համար ևս հոբելյանական է: “Մշակութային երկխոսությունները”
անց են կացվում Բանկի 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում:
Մանրամասները՝
http://www.banks.am/am/news/newsfeed/8558/
http://news.am/arm/news/166864.html
http://shamshyan.com/arm/2013-08-14-converse.html
http://www.1in.am/arm/business_companies_206495.html
http://newsarmenia.ru/culture/20130814/42919585.html