Կոնվերս Բանկը՝ Հայկական անիմացիայի 75- ամյակին նվիրված բացօթյա ցուցադրումների հովանավոր
17.08.2013
Կոնվերս Բանկի և “ՌԵԱՆԻՄԱՆԻԱ” միջազգային անիմացիոն կինոփառատոնի կազմակերպիչների համատեղ ջանքերով այսօրվանից մինչև հոկտեմբերի 31–ը՝ յուրաքանչյուր շաբաթ երեկո, Երևանի Սիրահարների այգու Ռոբերտ Պողոսյանի ամֆիթատրոնում անց են կացվում հայկական անիմացիայի վարպետների ճանաչված ու սիրված ֆիլմերի բացօթյա ցուցադրումներ: Ցուցադրումները տեղի են ունենում՝ նվիրված հայկական անիմացիայի 75-ամյակին:
Այսօր մեկնարկեց նաև “Լավագույն անիմացիոն հոլովակ” թեմատիկ մրցույթը, որն անց է կացվում հոբելյանական ծրագրի շրջանակներում: Մրցույթի նպատակն է՝ խթանել հայ երիտասարդ անիմատորների գործունեությունը, ներգրավել նոր երիտասարդների և օգնել նրանց կատարելու իրենց առաջին քայլերը։ Մրցույթի հաղթողների համար Կոնվերս Բանկը սահմանել է հատուկ մրցանակներ, որոնք հանդիսավորությամբ կհանձնվեն «ՌԵԱՆԻՄԱՆԻԱ» փառատոնի ավարտին:
Նույն ծրագրի ներքո հոկտեմբերի 26-ին իր աշխատանքը կսկսի «ՌԵԱՆԻՄԱՆԻԱ» միջազգային անիմացիոն 5-րդ կինոփառատոնը, որը կընթանա մինչև հոկտեմբերի 31-ը: Հայ անիմատորների հետ մեկտեղ փառատոնին հրավիրված են մասնակցելու արտերկրի անիմացիոն արվեստի առաջատար մասնագետները:
Հիշեցնենք, որ 2013 թվականը Կոնվերս Բանկի համար ևս հոբելյանական է: “Մշակութային երկխոսությունները” անց են կացվում Բանկի 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում:
Մանրամասները՝
http://www.youtube.com/watch?v=N1Sr_2kOKPo