Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

Նոր հոբելյանական ավանդատեսակ՝ Կոնվերս Բանկից

10.10.2013

Կոնվերս Բանկն իր 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում առաջարկում է “Հոբելյանական” նոր ավանդատեսակ՝ առավել շահավետ պայմաններով: Ս.թ. հոկտեմբերի 1-ից մեկնարկած ակցիան կգործի մինչև 2014թ. մարտի 1-ը:

“Հոբելյանական” ավանդը կարելի է ներդնել սկսած ընդամենը 20 հազար դրամից՝ Բանկում գործող այլ ավանդներից ավելի բարձր տոկոսադրույքով.
- 12 ամսվա դեպքում՝ 12%,
- 20 ամսվա դեպքում՝ 13 %:
Ավանդը ներդնելու պահից սկսած մեկ տարվա ընթացքում ավանդատուներին կտրամադրվեն անվճար վճարային քարտեր:

“Հոբելյանական” ավանդը տալիս է նաև շահավետ պայմաններով վարկային սահմանաչափի հնարավորություն:

Մանրամասներն՝ այստեղ http://conversebank.am/am/deposit_jubilee

Վերջին շրջանում Կոնվերս Բանկի կողմից իրականացված “Ոսկե Կարաս” և “Արձակուրդային” ակցիաների շնորհիվ Բանկին հաջողվեց ներգրավել ավելի քան 3 մլրդ ՀՀ դրամի գումար՝ ավանդատուներին վճարելով մոտ 80 մլն ՀՀ դրամ տոկոսագումարներ:

← Վերադառնալ ցուցակին