Կոնվերս Բանկի հետ միասին օգնեք Վանաձորի դպրոցի երեխաներին նոր տարին սկսել նոր երաժշտական գործիքներով
30.05.2014
Հ/Հ 1930036912207200 AMD, Կոնվերս Բանկ՝ Մանուկների օգնության բարեգործական հաշվեհամար
Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ <<Խաչատուրյան Տրիո>>-ի հետ համատեղ մեկնարկել է <<Օգնիր երաժշտական դպրոցին>> նախագիծը, որի շրջանակներում յուրաքանչյուր ոք Կոնվերս Բանկի հատուկ հաշվեհամարին կարող է փոխանցել գումար՝ Վանաձորի երաժշտական դպրոցի սաներին աջակցելու համար: Բարեգործական դրամահավաքն ավարտվելու է սեպտեմբերի 1-ին, երբ ողջ գումարը կրկնապատկվելու է Բանկի կողմից: Այս միջոցներով ձեռք են բերվելու նոր երաժշտական գործիքներ՝ երեխաների համար:
<<Լավագույն կրթությունը մեր երեխաներին. սա շքեղություն չէ, այլ անհրաժեշտություն: Այսօրվա մանուկն ապագա ուսուցիչն է, գիտնականը, գործարարն ու երաժիշտը: Հայաստանի ապագա կերտողն է: Այդ իսկ պատճառով այս տարի Կոնվերս Բանկն իրականացնում է բազմաթիվ ծրագրեր կրթական ոլորտում: <<Օգնիր երաժշտական դպրոցին>> նախագիծը դրանցից մեկն է>>, - ասաց գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը, նշելով որ մինչև տարեվերջ Կոնվերս Բանկը ներկայացնելու է ևս մի քանի խոշոր կրթական ծրագիր: Հիշեցնենք որ մայիսին Բանկում մեկնարկել է <<Ապագայի թիմ>> ուսումնական ծրագիրը՝ երիտասարդ եռանդուն մասնագետների համար:
Կոնվերս Բանկի գլխամասում <<Օգնիր երաժշտական դպրոցին>> նախագծին զուգահեռ մեկնարկել է հայտնի լուսանկարիչ Վիգեն Մնոյանի ցուցահանդեսը: Լուսանկարներին պատկերված են Վանաձորի և այլ երաժշտական դպրոցների սաները՝ դասերի ժամանակ: Ցուցահանդեսի բացումն ազդարարվեց անսպասելի համերգով՝ Կոնվերս Բանկի գլխամասի սպասարկման սրահում երիտասարդ երաժիշտները հաճելի անակնկալ էին պատրաստել Բանկի հաճախորդների համար:
Հարուստ է նաև <<Խաչատուրյան Տրիո>>-ի և հայաստանյան երաժշտական դպրոցների համագործակցության պատմությունը: Կոնվերս Բանկի աջակցությամբ Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ <<Տրիո>>-ի երաժիշտները կազմակերպում են վարպետության դասընթացներ երկրի երաժշտական դպրոցներում: Վանաձորի դպրոցում նույնպես կլինեն այսպիսի դասեր:
Մանրամասների համար այցելեք՝
http://www.banks.am/am/news/newsfeed/9606/
http://www.panorama.am/am/education/2014/06/02/converse-bank/
http://www.lragir.am/index/arm/0/country/view/99997
http://www.arminfo.am/index.cfm?objectid=AF60F3D0-EA65-11E3-99F80EB7C0D21663
http://www.resource.am/arm/147258.html
http://www.b24.am/social/48760.html
https://www.youtube.com/watch?v=MZnjBPjCJPE
https://www.youtube.com/watch?v=WZKqHsyhDig