Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

Կոնվերս Բանկը համալրել է նորմատիվային ընդհանուր կապիտալը

30.12.2016

Banks.am

Կոնվերս Բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 2 429 400 000 դրամով:

Ներկայում բանկի նորմատիվային ընդհանուր կապիտալը կազմում է 31,9 մլրդ դրամ՝ գերազանցելով նորմատիվային նվազագույն շեմը, նշել են բանկում:

Լրացուցիչ թողարկված բաժնետոմսերի փակ տեղաբաշխման արդյունքում ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ Բի. ՎԻ. Ընկերությունը ձեռք է բերել 7 693 հատ սովորական բաժնետոմս եւ դարձել բանկի կանոնադրական կապիտալում 14,06%-ի չափով մասնակից:

"Հայփոստ Թրասթ Մենեջմենթ Բի. Վի. Ընկերությունը հանդիսանում է Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող խմբի ընկերություն: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից Բանկի կանոնադրական կապիտալում 5% մասնակցության համամասնությունը պահպանելու համար Եկեղեցու կողմից ձեռք է բերվել լրացուցիչ թողարկված 405 բաժնետոմս",- ասված է հաղորդագրությունում:

Բանկում հիշեցրել են, որ սա նորմատիվային ընդհանուր կապիտալի համալրման երկրորդ փուլն էր: Սեպտեմբերին բանկի հիմնական մաժորիտար բաժնետեր "Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս"-ի կողմից բանկի կանոնադրական կապիտալն ավելացվել էր 6,6 մլրդ դրամով, իսկ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից՝ 0,4 մլրդ դրամով:

Կայքի հասցե՝  http://www.banks.am/am/news/newsfeed/13132/  

← Վերադառնալ ցուցակին