Կոնվերս Բանկի թիմը` "Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ" խաղի հաղթող
08.02.2017
Banks.am
Կոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել "ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա" Ֆոնդային բորսայի՝ փետրվարի 3-ին կայացած մրցանակաբաշխության "Սվոփ եւ Ռեպո հարթակի լավագույն մասնակից 2016" անվանակարգում:
Իսկ բորսայի "Լավագույն առեւտրի մասնակից գործընկեր 2016" անվանակարգում լավագույնն է ճանանչվել Կոնվերս Բանկի գանձապետ Հասմիկ Մաթեւոսյանը:
Ինչպես նշել են բանկում, նախորդ տարի Կոնվերս Բանկը հաղթող էր ճանաչվել մեկ անվանակարգում՝ "Սվոփ եւ Ռեպո հարթակի լավագույն մասնակից 2015":
"Այս տարի բանկը ներկայացված էր 2 անվանակարգում: Եվ երկուսում էլ հաղթել է՝ վերահաստատելով առաջատարի դիրքերը: Դա ոչ միայն գոհացուցիչ է, այլեւ պարտավորեցնող: Մենք վստահ ենք, որ մեր թիմը՝ իր գործակցված աշխատանքի, պրոֆեսիոնալիզմի եւ բորսայում ակտիվության շնորհիվ կկարողանա նվաճված դիրքերը պահպանել նաեւ այս տարի",- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:
"ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի լավագույն անդամ" մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն յոթերորդ տարին: Մրցանակակիրները որոշվում են՝ հաշվի առնելով "ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա" հարթակներում կնքված գործարքների քանակը, ծավալը եւ արդյունավետությունը:
Յուրաքանչյուր անվանակարգում ներկայացված են եղել 2-3 թեկնածու, բացի "Բորսայի Լավագույն առևտրի մասնակից գործընկեր 2016" անվանակարգից, որին մասնակցել են բոլոր դիլերները: