Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

Finport.am Կոնվերս Բանկը քարտապանների համար գործարկում է "ConverseQvota" ծառայությունը - զրոյական տոկոսադրույքով և առանց միջնորդավճարի ձեռնու գնումներ

11.04.2017

Finport.am

Կոնվերս Բանկը գործարկում է նոր՝ "ConverseQvota" ծառայությունը՝ Բանկի քարտապանների համար ընդլայնելով վարկային գծի/ սահմանաչափի օգտագործման հնարավորությունները:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությունը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, Հայաստանում սա աննախադեպ առաջարկ է, որը թույլ է տալիս սպասարկման և առևտրի ոլորտներում Բանկի գործընկերային ցանցում վարկային քարտով իրականացնել շահավետ գնումներ՝ դրանց դիմաց վճարելով աստիճանաբար, առանց տոկոսագումարի կամ միջնորդավճարի: Մասնավորապես, "ConverseQvota" ծառայության շրջանակում հաճախորդների վարկային գծից/սահմանաչափից առանձնացվելու է գնված ապրանքի կամ ծառայության արժեքի չափով գումար և ձևակերպվելու մարման մինչև 12 ամիս ժամկետով անտոկոս վարկի: Գնված ապրանքի արժեքը մարվելու է վարկավորման ժամկետի ընթացքում՝ հավասարաչափ վճարումներով՝ հաճախորդներին հնարավորություն ընձեռելով միանգամից մեծ գումար չվճարելով օպտիմալացնել ծախսերը և պլանավորել ընտանեկան բյուջեն, հավելելով, որ վարկի սպասարկման ժամանակահատվածում գնված ապրանքի արժեքի նկատմամբ տոկոսագումար չի հաշվարկվելու:

Զուգահեռաբար, վարկային սահմանաչափից ծախսված միջոցներն ավտոմատ համալրվելու են գնված ապրանքի կամ ծառայության արժեքի ամսական մարման չափով :

"ConverseQvota" ծառայության ներդրման առաջին փուլում Կոնվերս Բանկի վարկային սահմանաչափ/գիծ ունեցող քարտապանները հնարավորություն կստանան օգտվել Վիզա Կոնկորդ, Տաթև, Լիբերթի և Գասա տուրիստական գործակալությունների ծառայություններից և շահավետ պայմաններով գնել ուղեգիր, ավիատոմս կամ տուրիստական փաթեթ:

"Ներկայում բանակցություններ են ընթանում սպասարկման և ծառայությունների ոլորտներում գործընկերային ցանցի ընդլայնման և հաճախորդներին ավելի համապարփակ ծառայությունների մատուցման ուղղությամբ",- նշել են Բանկում:

Ըստ ԱրմԻնֆո գործակալության` "Հայաստանի բանկերը քարտային բիզնեսում" վերլուծական տեղեկագրի, Կոնվերս բանկն ակտիվ քարտերի ընդհանուր թվով, ինչպես նաև Visa քարտերի թվով գտնվում է առաջատարների հնգյակում: 2016 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ բանկի Visa քարտերի թիվը տարեկան կտրվածքով ավելացել է 15,3%, մինչև 44,3 հազար: Բանկի ակտիվ քարտերի ընդհանուր թվում Visa քարտերը կազմել են 33%: Կոնվերս բանկի պլաստիկ գործարքների ծավալը տարեկան կտրվածքով աճել է 14.8%, մինչև 147,7 մլրդ դրամ, այս ցուցանիշով 3 տեղից բարձրանալով 2-րդ տեղ: 2016 թվականի հոկտեմբերի 1-ի դրոթւյամբ Բանկն ունեցել է 101 բանկոմատ և 572 սեփական POS- տերմինալ, տարեկան կտրվածքով համապատասխանաբար աճելով`8.6% և 27.4%: Կոնվերս Բանկը թողարկում և սպասարկում է նաև տեղական ArCa և միջազգային MasterCard քարտեր:

Կայքի հղում՝ http://finport.am/full_news.php?id=29251&lang=1

 

← Վերադառնալ ցուցակին