Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

Banks.am Կոնվերս Բանկը "Արգենտինական գինու շաբաթ"-ի գործընկերն է

19.04.2017

Banks.am

Կոնվերս Բանկը հանդես է եկել Հայաստանում Արգենտինայի դեսպանատան կազմակերպած՝ "Արգենտինական գինու շաբաթ"-ի գործընկեր:

Բանկում նշել են, որ "Մալբեկ" գինու համաշխարհային օրվան նվիրված միջոցառումները կանցկացվեն Երեւանում՝ ապրիլի 17-23-ը:

"Սա Հայաստանում Արգենտինայի դեսպանատան եւ Կոնվերս Բանկի համագործակցությամբ կազմակերպված հերթական միջոցառումն է: Դրա շրջանակում Կոնվերս Բանկն իր հաճախորդներին է առաջարկում միջոցառման գործընկեր ռեստորաններում ու գինետներում վայելել արգենտինական հայտնի "Մալբեկ" գինին եւ օգտվել 15% գումարի հետվերադարձի հնարավորությունից",- նշել են բանկում՝ հավելելով, որ հաճախորդները եւս 15% զեղչ կստանան ռեստորաններից եւ գինետներից օգտվելիս:

"Արգենտինական գինու շաբաթ"-ի շրջանակում, ի թիվս այլ գինիների, ներկայացվելու են արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող Bodega del Fin del Mundo գործարանի Fin del Mundo Single Vineyard, Postales and Reserva del Fin del Mundo գինիները:

"Bodega del Fin del Mundo գործարանը գտնվում է խաղողի աճեցման համար լավագույն պայմաններն ունեցող արգենտինական Պաթագոնիայում, ինչի շնորհիվ էլ գինին աչքի է ընկնում իր բույրերի եւ համային հարուստ փունջով: Bodega del Fin del Mundo-ի գինիները Հայաստանում վաճառվում են արդեն մի քանի տարի, եւ "Արգենտինական գինու շաբաթ"-ը հիանալի հնարավորություն է եւս մեկ անգամ վայելելու դրանք",- նշել է Էդուարդո Էռնեկյանի ընկերությունների խմբի "Կարաս Վայն" գործարանի Մարքեթինգի եւ հաղորդակցման պատասխանատու Բեատրիս Արսլանյանը:

"Արգենտինական գինու շաբաթ"-ի շրջանակում քաղաքացիներին հնարավորություն կընձեռվի վայելել արգենտինական գինիներ ու ազգային ուտեստներ, կկազմակերպվի տանգոյի երեկո, ինչպես նաեւ գինու ոլորտի մասնագետների համար սեմինար:

Կայքի հղում՝ http://www.banks.am/am/news/newsfeed/13673

← Վերադառնալ ցուցակին