Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

Banks.am Կոնվերս Բանկն ուսանողների համար ակցիա է գործարկել

10.05.2017

Banks.am

Կոնվերս Բանկն իր ուսանող հաճախորդների համար գործարկել է "Կերտիր քո վարկային պատմությունը" ակցիան:

Ինչպես հայտնել են բանկում, ակցիայի շրջանակում մինչեւ 2018թ. հուլիսի 1-ը քարտերով 500 հազ. դրամ եւ ավելի գումարով անկանխիկ գործարք կատարած ուսանողները հնարավորություն կստանան Կոնվերս Բանկում ստանալ հիփոթեքային վարկ՝ գործող տոկոսադրույքից ցածր դրույքաչափով:

Ակցիայի շրջանակում ուսանողներին կտրամադրվի նաեւ մինչեւ 400 հազ. դրամ գումարով, 36 ամիս մարման ժամկետով եւ 15% տարեկան տոկոսադրույքով առանց սպասարկման վճարի MC Standard պլաստիկ քարտ՝ վարկային սահմանաչափով: Բանկի կանխիկացման կետերում ու բանկոմատներում գումարի կանխիկացումից միջնորդավճար չի գանձվի:

Բացի այդ, "Կերտիր քո վարկային պատմությունը" ակցիայի մասնակից ուսանողական զույգերը, մեկի գերազանց առաջադիմության պարագայում, կստանան նվեր քարտ (Visa Classic կամ Master Standard)՝ 150 հազ. դրամ վարկային սահմանաչափով:

"Ակցիայի շրջանակում ուսանողներին նաեւ բանկային ոլորտում ուսուցման ու վերապատրաստման հնարավորություն կընձեռվի: Մասնավորապես, ակցիայի առավել ակտիվ մասնակիցները պրակտիկ ուսուցում կստանան Կոնվերս Բանկում, ոմանք էլ կգրանցվեն բանկի մարդկային ռեսուրսների պահուստում` հետագայում աշխատանքի անցնելու հնարավորությամբ",- ասված է հաղորդագրությունում:

Ակցիայի մանրամասներին և ԲՈՒՀ-երի ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ:

Կայքի հղում՝ http://www.banks.am/am/news/newsfeed/13776

← Վերադառնալ ցուցակին