Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

Banks.am Կոնվերս Բանկը տեղաբաշխել է դոլարային պարտատոմսերի 1-ին տրանշը

18.05.2017

Banks.am

Կոնվերս Բանկը նախօրեին ավարտել է դոլարային պարտատոմսերի առաջին տրանշի տեղաբաշխումը:

Ինչպես հայտնել են բանկում, գործընթացը սկսվել էր մայիսի 5-ին:

Տեղաբաշխվել է ընդհանուր $6 մլն անվանական արժեքով 60 հազ. հատ արժեկտրոնային պարտատոմս: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը $100 է, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս, իսկ արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը տարեկան 5,75% է:

Պարտատոմսերում ներդրողների 86,67%-ը եղել են ֆիզիկական անձիք, իսկ 13,33%-ը՝ իրավաբանական անձիք:

"Տեղաբաշխումը կատարվել է Կոնվերս Բանկի ռազմավարությանը համահունչ: Պարտատոմսերում հիմնական ներդրողները, ինչպես եւ նպատակադրվել էինք, ֆիզիկական անձ հաճախորդներն են: Հատկանշանական է նաեւ, որ պահանջարկը գերազանցեց առաջին տրանշով առաջարկվող ծավալը",- ասել է Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

Բանկում հիշեցրել են, որ պարտատոմսերը երաշխավորված են Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից` ավանդների երաշխավորման ծավալներով:

Թողարկված պարտատոմսերի ռեեստրի վարման միջնորդությունն ու շուկա ստեղծողի գործառույթներն իրականացնելու է "Կապիտալ ինվեսթմենթս" ընկերությունը:

Կայքի հղում՝ http://www.banks.am/am/news/capital_market/13813

← Վերադառնալ ցուցակին