Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են բորսայում
29.05.2017
Banks.am
Կոնվերս Բանկի դոլարային արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել եւ ընդգրկվել են "ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա"-ի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում:
Բորսայի տարածած հաղորդագրության համաձայն՝ ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առեւտուրը եւ ռեպո գործարքների կնքումը:
Ընկերության պարտատոմսերի թողարկումը ներառում է 60 000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմ՝ 100 դոլար անվանական արժեքով, արժեկտրոնի 5,75% տոկոսադրույքով եւ 24 ամիս շրջանառության ժամկետով:
Պարտատոմսերը (ISIN - AMCOVSB22ER9) բորսայում կշրջանառվեն COVSB2 բորսայական հապավմամբ:
Կայքի հղում՝ http://www.banks.am/am/news/capital_market/13862