Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

Կոնվերս Բանկը համագործակցում է Armhotels.am հարթակի հետ

20.06.2017

Banks.am

Կոնվերս Բանկը, հաճախորդների ամառային հանգիստն ավելի մատչելի եւ հարմարավետ դարձնելու նպատակով, սկսել է համագործակցությունը Armhotels.am հարթակի հետ:

Ինչպես հայտնել են բանկում, հունիսի 15-ից սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում այս կայքով հյուրանոցների ամրագրման, ինչպես նաեւ ծառայությունների պատվիրման դեպքում Կոնվերս Բանկի քարտապանները կստանան 5% cashback:

"Կոնվերս Բանկը կարեւորում է հաճախորդներին որակյալ եւ մատչելի ծառայությունների տրամադրումը եւ խրախուսում անկանխիկ գործարքների աճը: Բանկն այդ նպատակով արդեն իսկ համագործակցում է Հայաստանի առեւտրի եւ ծառայությունների ոլորտի մի շարք ընկերությունների հետ՝ ՀՀ տարածքում անկանխիկ գնումների դեպքում քարտապաններին հնարավորություն ընձեռելով օգտվել 10-50% զեղչերից, ինչպես նաեւ բոնուսային, cashback ակցիաների հնարավորություններից",- ասված է հաղորդագրությունում:

Զուգահեռաբար, Կոնվերս Բանկն իր քարտապաններին մինչեւ 25% տոկոս զեղչ է առաջարկում Վրաստանում՝ գործընկերների ցանցում:

"Այն հաճախորդները, որոնք կնախընտրեն ամառային հանգիստն անցկացնել Թբիլիսիում, Կոնվերս Բանկի քարտերով վճարումներ կատարելով բանկի գործընկերների ցանցում՝ կստանան 5-25% զեղչ",- նշել են բանկում՝ հավելելով, որ Վրաստանում ընտրվել են այն վայրերը (մասնավորապես՝ այն հյուրանոցներն ու ռեստորանները), որոնք մեծ մասսայականություն են վայելում եւ ավելի հարմավետ կդարձնեն բանկի հաճախորդների ճամփորդությունը:

Կայքի հղում՝ http://www.banks.am/am/news/newsfeed/13982

← Վերադառնալ ցուցակին