Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

Վերաբացվել է Կոնվերս Բանկի "Մեծամոր" մասնաճյուղը

27.07.2017

 Banks.am

Բանկում նշել են, որ այս մասնաճյուղում հաճախորդները կարող են օգտվել ունիվերսալ բանկային ծառայությունների փաթեթից՝ ավանդ, վարկ, արտարժույթի փոխանակում, տեղական եւ միջազգային փոխանցումներ եւ այլն: Մասնաճյուղի տարածքում տեղակայվել են բանկոմատ եւ վճարային տերմինալ:

"Զուգահեռաբար, մասնաճյուղի վերաբացման կապակցությամբ, հաշվի առնելով տարածաշրջանում գյուղվարկավորման նկատմամբ առկա պահանջարկը, մշակվել եւ "Մեծամոր" մասնաճյուղի հաճախորդներին են առաջարկվում ճկուն արտոնյալ ժամանակահատվածի հնարավորությամբ գյուղվարկեր՝ մրցունակ պայմաններով: Վարկավորման առավելագույն գումարը 20 մլն դրամն է կամ դրան համարժեք արտարժույթը: Մարման ժամկետը մինչեւ 60 ամիս է, իսկ տարեկան տոկոսադրույքը, կախված արժույթից, սկսվում է 8-12 տոկոս տարեկան դրույքաչափից",- ասված է հաղորդագրությունում:

Բանկը նաեւ տեղեկացնում է, որ մասնաճյուղերի ցանցի ընդլայնման ու տարածքների բարեկարգման աշխատանքները լինելու են շարունակական: Մինչեւ տարեվերջ նախատեսվում է Երեւանում ու մարզերում գործող մի քանի մասնաճյուղի վերանորոգում եւ արդիականացում, ինչպես նաեւ նոր մասնաճյուղերի գործարկում:

Ներկայում Երեւանում եւ մարզերում գործում է Կոնվերս Բանկի 34 մասնաճյուղ:

← Վերադառնալ ցուցակին