Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

Կոնվերս Բանկի աջակցությամբ "Շիրակացու ճեմարան"-ում լաբորատոր համալիր է բացվել

08.09.2017

Banks.am

Կոնվերս Բանկի և "Շիրակացու ճեմարանի զարգացման հիմնադրամի" համագործակցության շրջանակում "Շիրակացու ճեմարան" միջազգային գիտակրթական համալիրում պաշտոնապես բացվել է բնական գիտությունների լաբորատոր համալիրը:

"Սա Կոնվերս Բանկի սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակում հերթական միջոցառումն է: Մենք վստահ ենք, որ Հայաստանի ապագան կերտելու են մրցունակ, միջազգային չափորոշիչներին համապատասխան կրթություն ստացած սերունդները: Կրթված ու բարձունքներ նվաճելու հավակնություններ ունեցող երիտասարդներն են այն ներուժը, որոնց շնորհիվ մենք ներկայանալու ենք աշխարհին: Հենց այս գիտակցմամբ մենք ներգրավվեցինք ճեմարանի՝ կրթական միջավայրի բարելավման նախագծում՝ այդպիսով ընդլայնելով այս կրթօջախի հետ համագործակցությունը: Համոզված ենք, որ ժամանակակից պահանջներին համապատասխանող լաբորատորիաները կնպաստեն ճեմարանականների շրջանում բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրության մեծացմանը",- ասել է Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

"Տարանջատելով լսարանը լաբորատորիայից՝ այս տարածքում ստեղծել ենք բնական գիտությունների միջավայր, որտեղ մեր սաները հնարավորություն կունենան դասերի հետ զուգահեռ իրականացնել նաև լաբորատոր և փորձարարական աշխատանքներ",- նշել է "Շիրակացու ճեմարան" միջազգային գիտակրթական համալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանը՝ հավելելով, որ բոլոր բնական գիտությունները որպես մեկ ամբողջականություն դիտարկող այս ձևաչափը համահունչ է Միջազգային բակալավրիատի պահանջներին:

Ընդգծվել է, որ ներկայում Կոնվերս Բանկը համագործակցում է տարբեր կրթօջախների հետ՝ գործարկելով քարտային և վարկային պրոդուկտներ, ինչպես նաև աջակցում է տարբեր կրթական ծրագրերի իրականացմանը:

Հղում՝ http://www.banks.am/am/news/newsfeed/14369

 

← Վերադառնալ ցուցակին