Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

Կոնվերս Բանկը ISO 27001:2013 հավաստագիր է ստացել

15.09.2017

Banks.am

Կոնվերս Բանկը ներդրել է ISO 27001:2013 միջազգային ստանդարտներին համապատասխան տեղեկատվական անվտանգության համակարգ, որը ենթադրում է տեղեկատվական անվտանգության կառավարման ներդրում, այդ թվում` անընդհատության ապահովում բոլոր բիզնես գործընթացներում:

Այդ կապակցությամբ բանկին հավաստագիր է հանձնվել:

Ինչպես նշել են բանկում, տեղեկատվական անվտանգության կառավարման այս համակարգը հիմնված է բիզնես ռիսկերի կառավարման վրա:

Այն հնարավորություն է տալիս մշակել, ներդնել, բարելավել տեղեկատվական անվտանգության մեխանիզմներ, մշտադիտարկել դրանք՝ բարձրացնելով տեղեկատվության գաղտնիության մակարդակը, ինչպես նաեւ երաշխավորելով դրա ամբողջականությունն ու հասանելիությունը:

Աուդիտորական ստուգման արդյունքների համաձայն՝ Կոնվերս Բանկն ամբողջապես բավարարում է տեղեկատվության անվտանգության կառավարման համակարգին ներկայացվող բոլոր պահանջներին:

«Կոնվերս Բանկում միշտ կարեւորել են հաճախորդների եւ գործընկերների տեղեկատվության անվտանգության ապահովումը: ISO 27001:2013 հավաստագրումը վկայում է բանկի հաճախորդների անձնական տվյալների պաշտպանության բարձր մակարդակի, տվյալների մշակման ու վերահսկման գործընթացի բարձր արդյունավետության մասին: Սա եւս մեկ քայլ է բանկի հաճախորդների եւ շահագրգիռ կողմերի հետ առավել ապահով եւ անվտանգ համագործակցության համար: Մեր գործընկերներն ու հաճախորդները կարող են համոզված լինել, որ բանկի տեղեկատվական ակտիվները պաշտպանված են, իսկ անվտանգության ռիսկը հասցված է նվազագույն մակարդակի: Այս վկայագիրը եւս մեկ անգամ վկայում է, որ բանկը հուսալի գործընկեր է»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկում տեղեկացրել են, որ հավաստագրումն իրականացրել է ֆրանսիական «Բյուրո Վերիտաս» ընկերությունը: Միջազգային ստանդարտներին համապատասխանության հավաստագիրը ենթակա է թարմացման յուրաքանչյուր տարի:

Կայքի հղում՝ http://www.banks.am/am/news/newsfeed/14406

 

← Վերադառնալ ցուցակին